Հաղթանակ վարչական դատարանում
Հաղթական գործեր|

Վարչական դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը և պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ ճանաչելով հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության (նախապատվության) իրավունքը։
Դատարանը հաստատել է, որ հողամասի ավելի քան երկու տասնամյակ շարունակվող բացահայտ և անընդմեջ օգտագործումը՝ հիմնված քաղաքապետարանի հետ կնքված առոչինչ վարձակալության պայմանագրերի վրա, բավարար հիմք է հայցվորի օգտագործման իրավունքը իրավաբանորեն ձևակերպելու համար։ Միաժամանակ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետարանի մերժումը։
Գործով հաջողվեց վերականգնել մեր վստահորդի խախտված իրավունքը և ապահովել երկարամյա փաստացի հողօգտագործման իրավական ճանաչումը։

Կապ մեզ հետ
Մտահոգվա՞ծ եք Ձեր բիզնեսի իրավական անվտանգությամբ
Մեր փորձառու փաստաբանների թիմը պատրաստ է լսել Ձեր մտահոգությունները՝ խորությամբ հասկանալու Ձեր իրավիճակը և առաջարկելու առավել արդյունավետ իրավական լուծումներ։