Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում
Մենք տրամադրում ենք համակողմանի իրավական աջակցություն վեճերի կարգավորման բոլոր փուլերում՝ սկսած ռիսկերի նախնական վերլուծությունից մինչև դատարանում շահերի ներկայացում։ Մեր մոտեցումը կանխարգելիչ է, ռազմավարական և ուղղված է լավագույն արդյունքի ապահովմանը՝ հաճախորդի բիզնես գործունեության վրա նվազագույն ազդեցությամբ։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
- Իրավական ռիսկերի վերլուծություն և դատական պաշտպանության ռազմավարության մշակում
- Շահերի ներկայացում դատարաններում (Հայաստանում և արտերկրում՝ ըստ անհրաժեշտության)
- Իրավական աջակցություն բանակցությունների և միջնորդության ընթացքում
- Խորհրդատվություն վեճերի կանխարգելման և պայմանագրային ռիսկերի նվազեցման հարցերով
Մեր թիմը ունի բազմամյա փորձ տարբեր դատական ատյաններում, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների շրջանակում վստահորդների շահերի պաշտպանության գործում։
Մենք իրականացնում ենք ներկայացուցչություն քաղաքացիական, վարչական և քրեական գործերով։
Դատական ներկայացուցչության շրջանակում ապահովում ենք՝
- Դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում՝
հայցադիմում, դիրքորոշում, դիմում, առարկություն, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, հայցադիմումի պատասխան և այլ
- Մասնակցություն դատական նիստերին
- Ապացույցների ձեռքբերման կազմակերպում (հարցումներ, պահանջներ և այլ օրինական գործիքներ)
- Բանակցությունների վարում՝ ըստ անհրաժեշտության
- Այլ գործողություններ՝ գործի արդյունավետ վարման և պաշտպանության ապահովման նպատակով
Անհատների համար
Վեճը հաճախ ուղեկցվում է անորոշությամբ, ժամանակի կորստով և ավելորդ լարվածությամբ։ «Ասպեկտուս» փաստաբանական գրասնեյակը աջակցում է անհատներին վեճերի կարգավորման բոլոր փուլերում՝ սկսած նախնական իրավական գնահատումից մինչև դատարանում լիարժեք պաշտպանություն։ Մեր նպատակը պարզ է՝ պաշտպանել ձեր իրավունքները, նվազեցնել ռիսկերը և հասնել առավել արդյունավետ արդյունքի։
1. Քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն
Մենք իրականացնում ենք անհատների շահերի պաշտպանություն քաղաքացիական գործերով, այդ թվում՝
- Պայմանագրերից բխող վեճեր՝
գումարի բռնագանձում, վնասների հատուցում, պայմանագրի լուծում, պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարում և այլ պահանջներ
- Գործարքների վավերությանն առնչվող վեճեր (անվավեր/առոչինչ գործարքներ և այլն)
- Ընտանեկան վեճեր
- Սեփականության ճանաչման և պաշտպանության վեճեր
2. Քրեական գործերով դատական ներկայացուցչություն
Մեր փորձառու փաստաբանները ներկայացնում են վստահորդների շահերը քրեական գործերի բոլոր փուլերում՝ սկսած հարցաքննությունից և այլ քննչական գործողություններից մինչև առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում շահերի պաշտպանությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան։
3. Վարչական գործերով դատական ներկայացուցչություն
Մեր թիմը տրամադրում է իրավաբանական աջակցություն նաև վարչական իրավունքի շրջանակում՝ ներառյալ անձանց շահերի պաշտպանությունը վարչական վարույթներում, վարչական ակտերի և որոշումների վիճարկումը (բողոքարկումը), ինչպես նաև դատական ներկայացուցչությունը վարչական դատարաններում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։
4. Արբիտրաժ և հաշտարարություն
Հարցում այս ծառայության վերաբերյալ
Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում