Պարտքերի հավաքագրում
Մենք աջակցում ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտքերի հավաքագրման գործընթացում՝ ապահովելով համակարգված իրավական աջակցություն՝ նախադատական փուլից մինչև դատական վարույթ և հարկադիր կատարում։
Մեր ծառայությունները նախատեսված են ինչպես խոշոր կազմակերպությունների (օր․ բանկեր, վարկային կազմակերպություններ, հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ), այնպես էլ միջին/փոքր բիզնեսների և անհատների համար։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
- Պարտքի վերաբերյալ պարտապանին գրավոր ծանուցում և վճարման առաջարկների ներկայացում
- Բանակցությունների վարում պարտապանի հետ
- Պարտքի մարման ժամանակացույցերի կազմում
- Հաշտության համաձայնության կազմում
- Պարտքի չափը և հիմքերը հաստատող փաստաթղթերի ձևավորում և իրավական գնահատում
- Պարտքերի հավաքագրման նպատակով վճարման կարգադրության դիմումների և/կամ հայցադիմումների կազմում ու ներկայացում դատարան
- Դատական ներկայացուցչություն
- Դատական ակտերի հարկադիր կատարման փուլում պարտքի բռնագանձմանն ուղղված գործողությունների իրականացում
- Պարտքերի հավաքագրման հետ կապված այլ անհրաժեշտ իրավական գործողություններ՝ պարտքի առանձնահատկություններից ելնելով
Հարցում այս ծառայության վերաբերյալ
Պարտքերի հավաքագրում