Անցնել բովանդակությանը
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ

Անշարժ գույք և շինարարություն

Անշարժ գույքի գործարքները, կառուցապատման գործընթացները և գույքային իրավունքների պաշտպանությունը հաճախ պահանջում են ճշգրիտ իրավական մոտեցում՝ ռիսկերի նվազեցման և բիզնես նպատակների անվտանգ իրականացման համար։ Մեր թիմը տրամադրում է իրավական աջակցություն թե՛ գործարքների փուլում, թե՛ վեճերի դեպքում՝ դատական և արտադատական կարգով։

«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

1) Գույքային իրավունքների պաշտպանություն և դատական ներկայացուցչություն

  • Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության կազմակերպում՝ դատական և արտադատական կարգով
  • Գույքի տիրապետման, օգտագործման և այլ գույքային իրավունքների խախտումների վերականգնում
  • Գրավի իրավունքի հետ կապված վեճերի և հարցերի կարգավորում՝ դատական/արտադատական ձևաչափով
  • Կառուցապատման իրավունքին առնչվող վեճերի վարում և կարգավորում
  • Կառուցապատման և շինարարական վեճերի լուծում՝ բանակցություն, միջնորդություն, դատական ներկայացուցչություն դատարանում և արբիտրաժում։

2) Գործարքների իրավական ուղեկցում

  • Անշարժ գույքի ձեռքբերման/օտարման գործընթացների իրավական ապահովում
  • Պայմանագրերի մշակում և վերանայում (առուվաճառք, փոխանակում, նվիրատվություն և այլն)
  • Գործարքների նոտարական վավերացման և պետական գրանցման գործընթացների ուղեկցում

Անշարժ գույքի գրավադրում

, վարձակալություն

, անհատույց օգտագործում և այլ գործարքների իրավական աջակցություն (փաթեթի կազմում, ձևակերպում)

Անհատների համար

Անշարժ գույքի գործարքներում մեկ փոքր սխալը կարող է բերել երկար վեճերի կամ ֆինանսական կորուստների։ Մենք աջակցում ենք ձեզ գործարքի բոլոր փուլերում՝ սկսած իրավական խորհրդատվությունից մինչև գործարքի ձևակերպում և, անհրաժեշտության դեպքում, իրավունքների պաշտպանություն վարչական ու դատական մարմիններում։

  • Խորհրդատվություն սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների (տիրապետում, օգտագործում և այլն) պաշտպանության հարցերով՝ գործարքի ցանկացած փուլում
  • Անշարժ գույքային վեճերի դեպքում ներկայացուցչություն վարչական և դատական մարմիններում
  • Անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալության, գրավադրման և այլ գործարքների համար փաստաթղթերի փաթեթի կազմում

Հարցում այս ծառայության վերաբերյալ

Անշարժ գույք և շինարարություն

Ձեր հարցումը գաղտնի է։ Հարցման ուղարկումը չի ստեղծում փաստաբան–վստահորդ հարաբերություն։