Անցնել բովանդակությանը
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ

Հարկային և մաքսային իրավունք

Հարկային խորհրդատվություն և հարկային վեճեր

Հարկային գործընթացների պատշաճ պլանավորումը նպաստում է հարկային իրավախախտումների ռիսկերի նվազեցմանը։ Այդ պատճառով բիզնեսի յուրաքանչյուր փուլում կարևոր է կանխատեսել և հասկանալ հնարավոր հարկային հետևանքները՝ մինչև որոշումների կայացումը։

Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ տրամադրելով հարկային և իրավական խորհրդատվություն, որը համապատասխանում է տվյալ բիզնեսի ռազմավարությանը և գործունեության առանձնահատկություններին։

«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

  • Հարկային օրենսդրության վերլուծություն և կիրառելի պահանջների գնահատում
  • Խորհրդատվության և իրավաբանական եզրակացության տրամադրում
  • Հարկային մարմինների որոշումների բողոքարկում և վիճարկում՝ վարչական և դատական կարգով

Մաքսային խորհրդատվություն և մաքսային գործընթացների իրավական ուղեկցում

Մեր թիմը աջակցում է մաքսային գործընթացի բոլոր փուլերում՝ ապահովելով իրավական ուղեկցում և ռիսկերի կառավարում ներմուծման ու արտահանման գործարքներում։

Մեր ծառայություններն են՝

  • Մաքսային հարցերի կարգավորման վերաբերյալ խորհրդատվություն
  • Պայմանագրերի և անհրաժեշտ մաքսային փաստաթղթերի ուսումնասիրություն ու նախապատրաստում
  • Մաքսային ընթացակարգերի մշակում և ուղեկցում
  • Մաքսային մարմինների գործողությունների և որոշումների բողոքարկում

Հարցում այս ծառայության վերաբերյալ

Հարկային և մաքսային իրավունք

Ձեր հարցումը գաղտնի է։ Հարցման ուղարկումը չի ստեղծում փաստաբան–վստահորդ հարաբերություն։