Անցնել բովանդակությանը
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ

Իրավաբանական աուդիտ

Իրավաբանական աուդիտը կազմակերպության գործունեության ամբողջական և համակարգված իրավական ուսումնասիրություն է, որի նպատակն է գործող օրենսդրության պահանջների համապատասխանության գնահատում, իրավական ռիսկերի վերհանում և կանխարգելում:

Իրավաբանական աուդիտի արդյունքում կազմում ենք եզրակացություն, որտեղ ներկայացնում ենք հայտնաբերված իրավական խնդիրները, դրանց լուծմանն առաջարկվող քայլերը, ինչպես նաև ապագայում նմանատիպ ռիսկերի կանխարգելման համար անհրաժեշտ գործողությունները։

Աուդիտի գործունեությունը ներառում է՝

  • Ներքին փաստաթղթերի (hիմնադիր փաստաթղթեր՝ կանոնադրություն, արձանագրություններ, հրամաններ) և պայմանագրերի վերլուծություն
  • Օրենսդրության համապատասխանության ստուգում
  • Կորպորատիվ կառավարման գնահատում
  • Ֆինանսական և հարկային պարտավորությունների ու ռիսկերի բացահայտում
  • ՄՌԿ բաժնի և աշխատանքային պայմանագրերի ստուգում
  • Մտավոր սեփականության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի բացահայտում

Ո՞ւմ համար է նախատեսված իրավաբանական աուդիտը

  • Փոքր և միջին ձեռնարկություններին
  • Խոշոր բիզնեսներին
  • Կազմակերպություններին ներդրումային գործընթացներում
  • Կազմակերպություններին՝ ղեկավարի կամ սեփականատիրոջ փոփոխության դեպքում
  • Ի՞նչ ենք ուսումնասիրում աուդիտի ընթացքում

    Պայմանագրեր, կորպորատիվ փաստաթղթեր, աշխատակարգեր, իրավական ռիսկեր։

  • Ի՞նչ արդյունք եք ստանում

    Իրավական եզրակացություն, ռիսկերի գնահատում և առաջարկվող գործողությունների ծրագիր։

  • Ինչո՞ւ է դա կարևոր

    Հնարավոր խախտումների կանխարգելում և ընկերության իրավական անվտանգության ամրապնդում։

Իրավաբանական աուդիտի հարցում

Ներկայացրեք Ձեր կազմակերպությունը։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ քննարկելու աուդիտի շրջանակն ու պայմանները։