Գրասենյակի մասին
2021 թվականից «Ասպեկտուսը» տրամադրում է համալիր իրավաբանական աջակցություն բիզնեսին և անհատներին՝ համադրելով մասնագիտական փորձը, ռազմավարական մտածողությունն ու գործնական մոտեցումը։
Մենք օգնում ենք կայացնել հիմնավորված որոշումներ, կառավարել իրավական ռիսկերը և պաշտպանել շահերը՝ ընթացիկ գործունեությունից ու գործարքների ուղեկցումից մինչև բարդ վեճերի լուծում։ Յուրաքանչյուր հարց դիտարկում ենք Ձեր նպատակների և առաջնահերթությունների համատեքստում՝ ձևավորելով վստահության ու պատասխանատվության վրա հիմնված համագործակցություն։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ
Ով ենք մենք
«Ասպեկտուսը» փաստաբանական գրասենյակ է, որի գործունեության առանցքում բիզնեսի իրավական սպասարկումը, գործարքների ուղեկցումը և վեճերի լուծումն են։
Աշխատում ենք ընկերությունների սեփականատերերի, ղեկավարների և մասնագիտական թիմերի հետ՝ աջակցելով ինչպես առօրյա իրավական հարցերում, այնպես էլ զարգացման ու կարևոր գործարար որոշումների փուլերում։ Անհատներին տրամադրում ենք խորհրդատվություն և ներկայացուցչություն՝ նրանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։
Մեր թիմը համադրում է իրավունքի տարբեր ուղղությունների գիտելիքն ու փորձը։ Դա հնարավորություն է տալիս փոխկապակցված հարցերը դիտարկել ամբողջությամբ՝ հաշվի առնելով դրանց կորպորատիվ, պայմանագրային, հարկային և դատավարական կողմերը։
Մենք կարևորում ենք երկարաժամկետ համագործակցությունը․ հաճախորդի գործունեության և առաջնահերթությունների խորքային ճանաչումն օգնում է ժամանակին նկատել խնդիրները և առաջարկել իրավիճակին համապատասխան լուծումներ։

Մեր գրասենյակը
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ
Մեր աշխատանքի հիմնարար սկզբունքները
- 01Գերազանցություն
- Մեր թիմը մշտապես ձգտում է գերազանցել սպասելիքները՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ։ Մանրակրկիտությունը, նորարարությունն ու շարունակական զարգացումը մեր աշխատանքի հիմքում են։ Մենք ստեղծում ենք արդյունավետ ու բացառիկ լուծումներ՝ յուրաքանչյուր գործի նկատմամբ դրսևորելով նվիրում և պրոֆեսիոնալ մոտեցում։
- 02Թիմային աշխատանք
- Մեր թիմը միավորված է ընդհանուր արժեքներով և սկզբունքներով։ Մենք աշխատում ենք փոխադարձ վստահության, ազնվության և համախմբվածության հիման վրա՝ ստեղծելով ամուր և վստահելի համագործակցություն։
- 03Հաճախորդակենտրոն մոտեցում
- Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդի կարիքներին՝ առաջարկելով արդյունավետ և նորարար լուծումներ։ Յուրաքանչյուր համագործակցություն դիտարկում ենք երկարաժամկետ գործընկերության տեսանկյունից՝ նպաստելով հաճախորդի բիզնեսի կայուն զարգացմանը։
- 04Ճկուն և արդյունավետ լուծումներ
- Մենք յուրաքանչյուր խնդրի մոտենում ենք անհատականացված ձևով՝ առաջարկելով իրավիճակին համապատասխան ճկուն և գործնական լուծումներ։ Մեր նպատակն է արագ կողմնորոշվել փոփոխվող պայմաններում և ապահովել առավել արդյունավետ արդյունք՝ նվազագույն ռիսկերով։
Մեր փորձը
Ծանոթացեք մեր փորձին՝ հաճախորդների շահերի պաշտպանության, գործարքների ուղեկցման և բարդ իրավական հարցերի լուծման գործում։
Բոլոր հրապարակումներըՀաղթանակ վարչական դատարանում
Վարչական դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը և պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ ճանաչելով հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության (նախապատվության) իրավունքը։
«Ասպեկտուս» փաստաբանական ընկերության հերթական կարևոր հաղթանակը՝ պետությանը պատճառված վնասի գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ
ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարեց «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր և փաստաբան Ալբերտ Արզումանյանի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրեց մերժել Դատախազության հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։
Մեր թիմը
Մեր թիմը համադրում է տարբեր մասնագիտացումներ և գործնական փորձ՝ Ձեր հարցին ամբողջական իրավական լուծում տալու համար։
Ծանոթանալ թիմին
Կապ մեզ հետ
Մտահոգվա՞ծ եք Ձեր բիզնեսի իրավական անվտանգությամբ
Մեր փորձառու փաստաբանների թիմը պատրաստ է լսել Ձեր մտահոգությունները՝ խորությամբ հասկանալու Ձեր իրավիճակը և առաջարկելու առավել արդյունավետ իրավական լուծումներ։