Անցնել բովանդակությանը
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է տեղեկատվության չբացահայտման համաձայնագիրը (NDA)

Շատ հաճախ աշխատակիցը կամ գործընկերը կարող է հասանելիություն ունենալ կարևոր տեղեկատվության՝

  • Ֆինանսական տվյալներ
  • Պայմանագրեր և իրավական փաստաթղթեր
  • Ռազմավարական որոշումներ

Եթե այս տվյալները երբևէ հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, Ձեր բիզնեսը կարող է կրել զգալի վնասներ։

Ահա այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել տեղեկատվության չբացահայտման համաձայնագիր (NDA)։

Այդ համաձայնագրով ամրագրվում է, որ՝

Աշխատակիցը պարտավորվում է կազմակերպության գործունեությանը ծանոթանալու ընթացքում, աշխատելու ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից հետո, չբացահայտել իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը։

Տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն կազմակերպության ցուցումներին համապատասխան և բացառապես ի շահ կազմակերպության։

Տեղեկատվության չբացահայտման համաձայնագիրը (NDA) գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարևոր իրավական գործիք է, որն օգնում է նվազեցնել տեղեկատվության չարտոնված բացահայտման ռիսկերը։

Ի՞նչ է պետք բիզնես սկսելու և իրավական տեսանկյունից պաշտպանված լինելու համար

Բիզնես գործունեությունը իրավական տեսանկյունից անվտանգ սկսելու համար անհրաժեշտ է նախապես ձևավորել համապատասխան իրավական հիմքեր, որոնք կնպաստեն ռիսկերի նվազեցմանը, հնարավոր վեճերի կանխարգելմանը և գործընկերների, հաճախորդների ու աշխատակիցների հետ վստահելի հարաբերությունների հաստատմանը։

Մինչև ընկերությունը գրանցման ներկայացնելը անհրաժեշտ է որոշել՝

  • Ի՞նչ անվանումով է գրանցվելու ընկերությունը (ֆիրմային անվանումը և ապրանքային նշանը),
  • Ովքե՞ր են լինելու ընկերության հիմնադիրը կամ հիմնադիրները (ընկերության սեփականատերերը),
  • Ո՞րն է լինելու ընկերության գտնվելու վայրը (գրանցման հասցեն),
  • Որքա՞ն է լինելու ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը,
  • Ո՞վ է հանդիսանալու ընկերության տնօրենը։
  • Ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրել բիզնեսի համար (օր.՝ ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ և ԲԲԸ )
Ի՞նչ է համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն (ֆրանչայզինգ) պայմանագիրը

Ֆրանչայզինգը շարունակական գործարար համագործակցության ձև է, որի դեպքում բիզնես գործունեություն ծավալող մեկ կազմակերպություն պայմանագիր է կնքում մեկ այլ կազմակերպության հետ, ըստ որի վաճառում է ապրանքների վաճառքի կամ արտադրության և/կամ տվյալ ապրանքանիշի անունից ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք:

Ո՞վ է ֆրանչայզերը (իրավատերը)

Ֆրանչայզերը այն կազմակերպությունն է, որը տրամադրում է իր թողարկած ապրանքների անվանումն ու ապրանքանիշերն օգտագործելու լիցենզիան, նոու-հաուն և օպերացիոն համակարգերը:

Ո՞վ է ֆրանչայզին (օգտագործող)

Ֆրանչայզին ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով ֆրանչայզերից գնում է ապրանքային նշանի, նոու-հաուի և օպերացիոն համակարգերի օգտագործման իրավունքը, ինչպես նաև ստանում է վերապատրաստվելու կամ բիզնես սկսելուն աջակցելու հնարավորություն, որի դիմաց որոշ դեպքերում կարող է պահանջվել վճարումների կատարում:

Ֆրանչայզինգի պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:

Ի՞նչ է իրավաբանական աուդիտը

Իրավաբանական աուդիտը կազմակերպության գործունեության ամբողջական և համակարգված իրավական ուսումնասիրություն է, որի նպատակն է գործող օրենսդրության պահանջների համապատասխանության գնահատում իրականացնել, իրավական ռիսկերի վերհանում և կանխարգելում:

Ո՞ւմ է անհրաժեշտ իրավաբանական աուդիտը
  • Փոքր և միջին ձեռնարկություններին
  • Խոշոր բիզնեսներին
  • Կազմակերպություններին ներդրումային գործընթացներում
  • Կազմակերպություններին՝ ղեկավարի կամ սեփականատիրոջ փոփոխության դեպքում
Ի՞նչ արդյունք է ստանում կազմակերպությունը իրավաբանական աուդիտից հետո

Եզրակացությունը ներառում է՝

  • Ռիսկերի վերլուծություն
  • Խախտումների և բացթողումների նկարագրություն
  • Գործողությունների ուղեցույց (Action Plan)՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով

5 ժամ անվճար իրավական աջակցություն հայտնաբերված խնդիրների լուծման համար

Ո՞ր գործունեության տեսակներն են ենթակա լիցենզավորման

Լիցենզավորումը իրավական գործիք է, որը պետությունը կիրառում է այն դեպքերում, երբ որոշակի գործունեություն կարող է բարձր ռիսկ առաջացնել՝ թե՛ սպառողների, թե՛ հասարակության, թե՛ պետության համար։ Այդպիսի ոլորտներում պետությունը չի սահմանափակվում միայն ընդհանուր վերահսկողությամբ, այլ նախապես սահմանում է հատուկ պահանջներ, որոնք պետք է կատարվեն մինչև գործունեության իրականացումը։ Այդ պահանջների կատարումը հաստատվում է լիցենզիայով։

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ

  • Առողջապահության բնագավառ
  • Արժեթղթերի շրջանառության բնագավառ
  • Կրթության բնագավառ
  • Էներգետիկայի բնագավառ
  • Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ
  • Բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ
  • և գործունեության այլ տեսակներ

Լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պահանջվող լիցենզիան ստանալու համար կարող եք օգտվել մեր գրասենյակի իրավաբանական ծառայություններից։

Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա ի՞նչ չափով կարող է բռնագանձում տարածվել

Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, հեղինակային պայմանագրերով վարձատրությունից, կրթաթոշակից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։

Սույն մասով նախատեսված եկամուտներ են համարվում պարտապանի աշխատավարձը,

  • դրան հավասարեցված վճարները,
  • հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և
  • կրթաթոշակը:

Վերոնշյալ եկամուտներից կարող է պահվել մինչև 75 տոկոսը, եթե բռնագանձվում է

  • ալիմենտ,
  • կյանքին,
  • առողջությանը,
  • կերակրողի մահվամբ կամ
  • հանցագործությամբ պատճառված վնասի գումար։

Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։

Պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի Կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից։

կազմակերպության գործունեության ամբողջական և համակարգված իրավական ուսումնասիրություն է, որի նպատակն է գործող օրենսդրության պահանջների համապատասխանության գնահատում, իրավական ռիսկերի վերհանում և կանխարգելում:

Կապ մեզ հետ

Մտահոգվա՞ծ եք Ձեր բիզնեսի իրավական անվտանգությամբ

Մեր փորձառու փաստաբանների թիմը պատրաստ է լսել Ձեր մտահոգությունները՝ խորությամբ հասկանալու Ձեր իրավիճակը և առաջարկելու առավել արդյունավետ իրավական լուծումներ։

+374 33 15 01 15