Մտավոր սեփականություն
Մտավոր սեփականությունը ձեր բիզնեսի և ստեղծագործ աշխատանքի ամենակարևոր ակտիվներից մեկն է՝ գաղափարներից ու բրենդից մինչև ծրագրեր, դիզայն և բովանդակություն։ Մենք օգնում ենք ճիշտ ձևակերպել և պաշտպանել ձեր իրավունքները՝ կանխելով խախտումները, նվազեցնելով ռիսկերը և ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն՝ բանակցությունների, վարչական ընթացակարգերի և դատական կարգով։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
- Մտավոր սեփականության օբյեկտների` ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, աշխարհագրական նշանների գրանցման իրավական ուղեկցում և ներկայացուցչություն Մտավոր սեփականության գրասենյակում,
- Ապրանքային նշանների լիցենզիայի և ապրանքային նշանների իրավունքների փոխանցման պայմանագրերի պատրաստում, բանակցում և գրանցում,
- Մտավոր սեփականության գործակալության կողմից կայացված որոշումների բողոքարկում ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:
- Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությունների մշակում և իրականացում, դատական ներկայացուցչություն։
Հարցում այս ծառայության վերաբերյալ
Մտավոր սեփականություն