Աշխատանքային իրավունք
Աշխատանքային իրավունքը գործատուի համար ոչ միայն իրավական պահանջների պահպանում է, այլ նաև ռիսկերի կառավարում և կայուն թիմային հարաբերությունների ձևավորում։ Մենք ընկերություններին տրամադրում ենք համապարփակ աջակցություն՝ կադրային փաստաթղթերից և ներքին կանոններից մինչև վեճերի կանխարգելում ու ներկայացուցչություն։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
- Խորհրդատվություն աշխատանքային օրենսդրության կիրառման հարցերով
- ներքին ընթացակարգերի և կարգապահական կանոնների մշակում
- Աշխատանքային պայմանագրերի կազմում,վերանայում, բանակցությունների վարում, դատական ներկայացուցչություն
- Աշխատանքային հարաբերությունների դադարեցման գործընթացների իրավական ուղեկցում,
- Խորհրդատվություն աշխատուժի կրճատման հարցերով
- Սեմինարների կազմակերպում գործատուների համար՝ աշխատանքային օրենսդրության կիրառության հիմնախնդիրների վերաբերյալ
Անհատների համար
Աշխատողը պետք է վստահ լինի, որ իր իրավունքները պաշտպանված են՝ աշխատանքի ընդունումից մինչև աշխատանքային հարաբերությունների դադարեցում։ Մենք աջակցում ենք աշխատողներին իրավական խորհրդատվությամբ, բանակցություններով և անհրաժեշտության դեպքում՝ դատական պաշտպանությամբ՝ խախտված իրավունքների վերականգնման համար։
- իրավական աջակցություն աշխատանքից ազատվելիս
- աշխատանքային վեճերի լուծում և ներկայացուցչություն
Հարցում այս ծառայության վերաբերյալ
Աշխատանքային իրավունք