Օֆելյա Հարությունյան
Ավագ իրավախորհրդատու · փաստաբան
2026 թվականից Օֆելյան միացել է «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակին որպես ավագ իրավախորհրդատու փաստաբան՝ իր փորձը ներդնելով ինչպես կորպորատիվ հաճախորդների իրավական խորհրդատվության, այնպես էլ ֆիզիկական անձանց դատական և արտադատական խնդիրների լուծման գործընթացներում։ Օֆելյա Հարությունյանն իրավաբան, փաստաբան և արտոնագրված հաշտարար է, մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում: Նա տրամադրում է իրավական խորհրդատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրականացնում է պայմանագրերի նախագծերի մշակում, կազմակերպում է պայմանագրի կողմերի բանակցային գործընթացը, իրականացնում է դատական ներկայացուցչություն, ինչպես նաև կիրառում և խրախուսում է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները:
Աշխատանքային փորձ
2013 թվականին սկսել է իր մասնագիտական գործունեությունը քիմիական նյութեր և սարքավորումներ ներկրող և արտահանող ընկերության իրավական ընդհանուր սպասարկումից՝ մասնագիտական հմտությունները զարգացնելով կորպորատիվ իրավունքի ոլորտում: Այնուհետև՝ 2018 թվականից իր մասնագիտական գործունեությունը շարունակել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես դատական բռնագանձումների բաժնի առաջատար իրավաբան:
2021 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և 2022 թվականից միացել է «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների թիմին՝ որպես քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող փաստաբան, իրականացնելով նաև իրավական սպասարկում կորպորատիվ իրավունքի ոլորտում՝ իրավաբանական ծառայություններ մատուցելով ՀՀ-ում գործունեություն ծավալող մի շարք խոշոր կազմակերպությունների:
2025 թվականի հունվարի 24-ից Օֆելյա Հարությունյանը միացել է հաշտարարների մասնագիտական համայնքին՝ մասնակցելով հաշտարարների որակավորման քննություններին, ստանալով հաշտարարի արտոնագիր և գործունեություն է իրականացնում ամուսնաընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ, ֆինանսական հաշտարարության և քաղաքացիաիրավական այլ ոլորտներում:
Մասնագիտացում
- Քաղաքացիական
- Վարչական
- Վարկային իրավահարաբերություններ
- Միջազգային պայմանագրեր
- Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում
- Կատարողական վարույթի սպասարկում
- Հարկային հարաբերություններ
- Աշխատանքային հարաբերություններ
- Վարչական ակտերի բողոքարկում
- Պայմանագրային հարաբերություններ
- Ժառանգություն
- Ապահովագրություն
- Հողային հարաբերություններ
- Կառուցապատման հարաբերություններ
- Բանկային գործունեություն
- Ճանապարհատրանսպորտային տույժեր
- Սնանկություն
- Արբիտրաժային վարույթում ներկայացուցչություն
- Հաշտարարություն

Կապ մեզ հետ
Մտահոգվա՞ծ եք Ձեր բիզնեսի իրավական անվտանգությամբ
Մեր փորձառու փաստաբանների թիմը պատրաստ է լսել Ձեր մտահոգությունները՝ խորությամբ հասկանալու Ձեր իրավիճակը և առաջարկելու առավել արդյունավետ իրավական լուծումներ։