Մելինե Նուրիջանյան
Իրավախորհրդատու · Բիզնեսի զարգացման կառավարիչ
2026 թվականից Մելինե Նուրիջանյանը միացել է «ԱՍՊԵԿՏՈՒՍ» փաստաբանական գրասենյակին՝ որպես իրավախորհրդատու և բիզնեսի զարգացման մենեջեր՝ իր մասնագիտական փորձը կիրառելով ինչպես իրավական խորհրդատվության, այնպես էլ գրասենյակի ռազմավարական զարգացման գործընթացներում։ Նա իրավաբան է և արտոնագրված հաշտարար՝ մասնագիտացած իրավական փաստաթղթերի պատրաստման, դատական գործերի վերլուծության, իրավական խորհրդատվության և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կիրառման ոլորտներում։ Իր գործունեության ընթացքում նա աջակցում է վստահորդներին իրավական հարցերի արդյունավետ կարգավորման գործում՝ համադրելով իրավական գիտելիքներն ու վեճերի լուծման գործնական փորձը։
Աշխատանքային փորձ
Մելինե Նուրիջանյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է բանկային և ֆինանսական ոլորտում։ Նա աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որտեղ զբաղվել է դատական գործերի նախապատրաստմամբ, իրավական փաստաթղթերի կազմմամբ և օրենսդրական վերլուծությամբ՝ ձեռք բերելով փորձ ֆինանսական և բանկային իրավունքի ոլորտում։
2020 թվականից նա ներգրավված է մշտապես գործող արբիտրաժային դատարանի գործունեության մեջ՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի և դատարանի նախագահի տեղակալի պաշտոնները։ Այս շրջանակում նա իրականացրել է արբիտրաժային գործերի կառավարման, գործընթացների կազմակերպման և իրավական վերահսկողության գործառույթներ՝ նպաստելով վեճերի արդյունավետ և մասնագիտական լուծմանը։
2024 թվականից Մելինե Նուրիջանյանը հանդիսանում է Resolve Academy-ի համահիմնադիր։ Այս շրջանակում նա ակտիվորեն ներգրավված է կրթական և հետազոտական ծրագրերի մշակման, մասնագիտական դասընթացների, ինչպես նաև միջազգային և տեղական համաժողովների և վեբինարների կազմակերպման գործընթացներում՝ նպաստելով իրավաբանական կրթության զարգացմանը և մասնագիտական համայնքի ձևավորմանը։
Մասնագիտացում
- Քաղաքացիական
- Պայմանագրային հարաբերություններ
- Բանկային գործունեություն
- Արբիտրաժային վարույթում ներկայացուցչություն, խորհրդատվություն
- Հաշտարարություն

Կապ մեզ հետ
Մտահոգվա՞ծ եք Ձեր բիզնեսի իրավական անվտանգությամբ
Մեր փորձառու փաստաբանների թիմը պատրաստ է լսել Ձեր մտահոգությունները՝ խորությամբ հասկանալու Ձեր իրավիճակը և առաջարկելու առավել արդյունավետ իրավական լուծումներ։