Մանվել Գևորգյան
Իրավախորհրդատու
Մանվել Գևորգյանը «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակի իրավաբան է, ով իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կիրառում է իրավախորհրդատվության տրամադրման, իրավական փաստաթղթերի մշակման և բազմաբնույթ իրավական հարցերի արդյունավետ լուծման ուղղությամբ։ Նա մասնագիտացած է քաղաքացիական, վարչական և գործարարական իրավունքի ոլորտներում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Մանվել Գևորգյանը տրամադրում է իրավական խորհրդատվություն, իրականացնում է իրավական փաստաթղթերի մշակում և վերլուծություն, ապահովում է իրավական գործընթացների ուղեկցում պետական և մասնավոր ոլորտներում, ինչպես նաև զբաղվում է դատավարական փաստաթղթերի պատրաստմամբ։
Աշխատանքային փորձ
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2022 թվականին՝ աշխատելով «Կոստանդյան ընդ Փարթներս» փաստաբանական գրասենյակում՝ որպես օտարերկրյա քաղաքացիներին աջակցության տրամադրման մասնագետ։
2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հուլիսի 24-ը աշխատել է «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ»ՍՊԸ-ում որպես ավագ իրավախորհրդատու։
2023 թվականից առ այսօր իրավաբանական ծառայություններ է մատուցում «ԴՈԴՈ ՊԻՑՑԱ» ընկերությանը և «ՖՈԲՈ» սրճարանին միգրացիայի և քաղաքացիության բնագավառում։
Մասնագիտացում
- Քաղաքացիական իրավունք
- Վարչական իրավունք
- Գործարարական իրավունք

Կապ մեզ հետ
Մտահոգվա՞ծ եք Ձեր բիզնեսի իրավական անվտանգությամբ
Մեր փորձառու փաստաբանների թիմը պատրաստ է լսել Ձեր մտահոգությունները՝ խորությամբ հասկանալու Ձեր իրավիճակը և առաջարկելու առավել արդյունավետ իրավական լուծումներ։