Անցնել բովանդակությանը
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ

Գարիկ Պետրոսյան

Իրավախորհրդատու · փաստաբան

Գարիկ Պետրոսյանը «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակի իրավաբան է։ Նա մասնագիտացած է քաղաքացիական, վարչական և աշխատանքային իրավունքի ոլորտներում՝ տրամադրելով իրավախորհրդատվություն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ Իր գործունեության շրջանակում նա զբաղվում է իրավական փաստաթղթերի պատրաստմամբ և վերլուծությամբ, ներկայացնում է վստահորդների շահերը, ինչպես նաև ապահովում է իրավական գործընթացների ուղեկցում պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ հարաբերություններում։ Իր աշխատանքում կարևորում է հստակությունը, պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը։

Աշխատանքային փորձ

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ աշխատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնում՝ որպես քննիչ, որտեղ ձեռք է բերել գործերի քննության, իրավական վերլուծության և փաստահավաք գործընթացների գործնական փորձ։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հունվարն աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես կազմակերպության իրավաբան։

Մասնագիտացում

  • Քաղաքացիական իրավունք
  • Վարչական իրավունք
  • Աշխատանքային իրավունք
Վերադառնալ թիմի էջ

Կապ մեզ հետ

Մտահոգվա՞ծ եք Ձեր բիզնեսի իրավական անվտանգությամբ

Մեր փորձառու փաստաբանների թիմը պատրաստ է լսել Ձեր մտահոգությունները՝ խորությամբ հասկանալու Ձեր իրավիճակը և առաջարկելու առավել արդյունավետ իրավական լուծումներ։

+374 33 15 01 15