Դատավարություն և վեճերի լուծում
Վեճը հաճախ ուղեկցվում է անորոշությամբ, ժամանակի կորստով և ավելորդ լարվածությամբ։ «Ասպեկտուս» փաստաբանական գրասնեյակը աջակցում է անհատներին վեճերի կարգավորման բոլոր փուլերում՝ սկսած նախնական իրավական գնահատումից մինչև դատարանում լիարժեք պաշտպանություն։ Մեր նպատակը պարզ է՝ պաշտպանել ձեր իրավունքները, նվազեցնել ռիսկերը և հասնել առավել արդյունավետ արդյունքի։
1. Քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն
Մենք իրականացնում ենք անհատների շահերի պաշտպանություն քաղաքացիական գործերով, այդ թվում՝
- Պայմանագրերից բխող վեճեր՝
գումարի բռնագանձում, վնասների հատուցում, պայմանագրի լուծում, պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարում և այլ պահանջներ
- Գործարքների վավերությանն առնչվող վեճեր (անվավեր/առոչինչ գործարքներ և այլն)
- Ընտանեկան վեճեր
- Սեփականության ճանաչման և պաշտպանության վեճեր
2. Քրեական գործերով դատական ներկայացուցչություն
Մեր փորձառու փաստաբանները ներկայացնում են վստահորդների շահերը քրեական գործերի բոլոր փուլերում՝ սկսած հարցաքննությունից և այլ քննչական գործողություններից մինչև առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում շահերի պաշտպանությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան։
3. Վարչական գործերով դատական ներկայացուցչություն
Մեր թիմը տրամադրում է իրավաբանական աջակցություն նաև վարչական իրավունքի շրջանակում՝ ներառյալ անձանց շահերի պաշտպանությունը վարչական վարույթներում, վարչական ակտերի և որոշումների վիճարկումը (բողոքարկումը), ինչպես նաև դատական ներկայացուցչությունը վարչական դատարաններում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։
4. Արբիտրաժ և հաշտարարություն