«Ասպետկտուս» փաստաբանական ընկերության հերթական կարևոր հաղթանակը՝ պետությանը պատճառված վնասի գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ
«Ասպետկտուս» փաստաբանական ընկերության հերթական կարևոր հաղթանակը՝ պետությանը պատճառված վնասի գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ։
⚖️ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարեց «Ասպետկտուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր և փաստաբան Ալբերտ Արզումանյանի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրեց մերժել Դատախազության հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։
🔹 Դատախազությունը մեր վստահորդի դեմ ներկայացրել էր պետությանը պատճառված վնասի գումարի բռնագանձման պահանջ։ Սակայն դատական նիստում մեր կողմից ներկայացված միջնորդությամբ հիմնավորվեց, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո։
🔹 Միջնորդության հիմնավորումները բխում էին ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուղիղ կարգավորումներից, այլև ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ տրված մեկնաբանություններից։
Հայցային վաղեմության ինստիտուտն ուղղված է դատական պաշտպանության իրավունքի և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այլ հիմնարար իրավունքների չարաշահման բացառմանը։
🔹 Բացի այդ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համադրությամբ ևս հաստատվեց, որ հայց հարուցելու իրավունքի ծագման պահը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե որ պահից սկսած է վերջինս տիրապետում պետության գույքային շահի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, ինչպես նաև իր տնօրինության ներքո ունենում այդ խախտման փաստը հիմնավորող ապացույցների բավարար համակցություն, ինչպիսի հանգամանքներով էլ պայմանավորված հնարավոր կլինի փաստել, որ դատախազության մոտ հենց այդ պահից սկսած հաստատապես ձևավորվում է համոզմունք առ այն, որ պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինս այդ պահից սկսած հնարավորություն է ստանում պատշաճ հայց ներկայացնելու միջոցով դիմելու դատական պաշտպանության:
👏 Շնորհավորում ենք «Ասպետկտուս» փաստաբանական ընկերության հիմնադիր և փաստաբան Ալբերտ Արզումանյանին՝ դատական պրակտիկայում գրանցած հերթական կարևոր հաղթանակի առթիվ։







