Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

main page banner

Ձեր իրավունքների հուսալի պաշտպանությունը՝ մեր պատասխանատվությունն է

Բարի գալուտս «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակ

Մեր գործունեության հիմքում իրավաբանական բարձր մասնագիտացումն է, գործնական փորձը և յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխանեցված մոտեցումը։ Մենք տրամադրում ենք հստակ, հիմնավորված և արդյունավետ իրավական լուծումներ՝ ապահովելով մասնագիտական աջակցություն ինչպես ընթացիկ գործունեության, այնպես էլ բարդ իրավական հարցերի կարգավորման ընթացքում։ Մեր առաջնահերթությունը հաճախորդների շահերի արդյունավետ պաշտպանությունն է, իրավական ռիսկերի նվազեցումը և երկարաժամկետ վստահելի համագործակցության ձևավորումը՝ նպատակ ունենալով ոչ միայն արդարացնել, այլև գերազանցել մեր հաճախորդների և գործընկերների սպասումները:

Անհատականացված մոտեցում

Իրավական ռազմավարություններ, որոնք մշակվում են Ձեր կարիքների և ռիսկերի համալիր գնահատման հիման վրա։

Լավագույն արդյունք

Մասնագիտական փորձով ձևավորված թիմ, որը երաշխավորում է բարձրակարգ իրավական աջակցություն և վստահելի արդյունք։

FD3B52AE CC72 4938 AE8A 45D167249A45 scaled
Shape Image

Մեր աշխատանքի հիմնարար սկզբունքները

Արժեքներ, որոնք ձևավորում են մեր մոտեցումն ու աշխատանքի որակը

M1
M3
M4
M2
M1
M3
M4
M2

Գերազանցություն

Մեր թիմը մշտապես ձգտում է գերազանցել սպասելիքները՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ։ Մանրակրկիտությունը, նորարարությունն ու շարունակական զարգացումը մեր աշխատանքի հիմքում են։ Մենք ստեղծում ենք արդյունավետ ու բացառիկ լուծումներ՝ յուրաքանչյուր գործի նկատմամբ դրսևորելով նվիրում և պրոֆեսիոնալ մոտեցում։

Թիմային աշխատանք

Մեր թիմը միավորված է ընդհանուր արժեքներով և սկզբունքներով։ Մենք աշխատում ենք փոխադարձ վստահության, ազնվության և համախմբվածության հիման վրա՝ ստեղծելով ամուր և վստահելի համագործակցություն։

Հաճախորդակենտրոն մոտեցում

Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդի կարիքներին՝ առաջարկելով արդյունավետ և նորարար լուծումներ։ Ցանկացած համագործակցություն դիտարկում ենք որպես երկարաժամկետ ուղի՝ աջակցելու հաճախորդի բիզնեսի աճին ու կայունությանը։

Ճկուն և արդյունավետ լուծումներ

Մենք յուրաքանչյուր խնդրի մոտենում ենք անհատականացված ձևով՝ առաջարկելով իրավիճակին համապատասխան ճկուն և գործնական լուծումներ։ Մեր նպատակն է արագ կողմնորոշվել փոփոխվող պայմաններում և ապահովել առավել արդյունավետ արդյունք՝ նվազագույն ռիսկերով։

Գերազանցություն

Մեր թիմը մշտապես ձգտում է գերազանցել սպասելիքները՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ։ Մանրակրկիտությունը, նորարարությունն ու շարունակական զարգացումը մեր աշխատանքի հիմքում են։ Մենք ստեղծում ենք արդյունավետ ու բացառիկ լուծումներ՝ յուրաքանչյուր գործի նկատմամբ դրսևորելով նվիրում և պրոֆեսիոնալ մոտեցում։

Թիմային աշխատանք

Մեր թիմը միավորված է ընդհանուր արժեքներով և սկզբունքներով։ Մենք աշխատում ենք փոխադարձ վստահության, ազնվության և համախմբվածության հիման վրա՝ ստեղծելով ամուր և վստահելի համագործակցություն։

Հաճախորդակենտրոն մոտեցում

Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդի կարիքներին՝ առաջարկելով արդյունավետ և նորարար լուծումներ։ Ցանկացած համագործակցություն դիտարկում ենք որպես երկարաժամկետ ուղի՝ աջակցելու հաճախորդի բիզնեսի աճին ու կայունությանը։

Ճկուն և արդյունավետ լուծումներ

Մենք յուրաքանչյուր խնդրի մոտենում ենք անհատականացված ձևով՝ առաջարկելով իրավիճակին համապատասխան ճկուն և գործնական լուծումներ։ Մեր նպատակն է արագ կողմնորոշվել փոփոխվող պայմաններում և ապահովել առավել արդյունավետ արդյունք՝ նվազագույն ռիսկերով։

1business_law
2tax_and_customs_law
3banking_and_finance_law
4legal_audit
5real_estate_and_construction
6labor_law
7intellectual_property
8license_and_permits
9bankruptcy
10judicial_representation
11debt_collection
1labor_law
2litigation_and_dispute_resolution
3real_estate_sale
4bankruptcy

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Իմանալ ավելին

Իրավաբանական աուդիտը կազմակերպության գործունեության ամբողջական և համակարգված իրավական ուսումնասիրություն է, որի նպատակն է գործող օրենսդրության պահանջների համապատասխանության իրականացնել գնահատում, իրավական ռիսկերի վերհանում և կանխարգելում:

Շատ հաճախ աշխատակիցը կամ գործընկերը կարող է հասանելիություն ունենալ կարևոր տեղեկատվության՝

  • Ֆինանսական տվյալներ
  • Պայմանագրեր և իրավական փաստաթղթեր
  • Ռազմավարական որոշումներ

Եթե այս տվյալները երբևէ հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, Ձեր բիզնեսը կարող է կրել զգալի վնասներ։

Ահա այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել տեղեկատվության չբացահայտման համաձայնագիր (NDA)։

Այդ համաձայնագրով ամրագրվում է, որ՝

Աշխատակիցը պարտավորվում է կազմակերպության գործունեությանը ծանոթանալու ընթացքում, աշխատելու ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից հետո, չբացահայտել իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը։

Տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն կազմակերպության ցուցումներին համապատասխան և բացառապես ի շահ կազմակերպության։

Տեղեկատվության չբացահայտման համաձայնագիրը NDA-ն խելամիտ, պաշտպանված և վերահսկելի գործիք է, որն ամրապնդում է վստահությունը և նվազեցնում ռիսկերը։

Բիզնեսը անվտանգ սկսելու համար կարևոր է նախապես կառուցել իրավական հիմքը՝ հետագայում  նվազեցնել ռիսկերը, կանխել վեճերը և վստահելի հարաբերություններ կառուցել գործընկերների, հաճախորդների ու աշխատակիցների հետ։

Մինչև ընկերությունը գրանցման ներկայացնելը անհրաժեշտ է որոշել՝

  1.     ի՞նչ անվանումով է գրանցվելու ընկերությունը (ֆիրմային անվանումը և ապրանքային նշանը),
  2.     ո՞վքեր են լինելու ընկերության հիմնադիրը կամ հիմնադիրները (ընկերության սեփականատերերը),
  3.     ո՞րն է լինելու ընկերության գտնվելու վայրը (գրանցման հասցեն),
  4.     որքա՞ն է լինելու ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը,
  5.     ո՞վ է հանդիսանալու ընկերության տնօրենը։
  6.     ինչ կազմակերպաիրավական ձև է ընտրել բիզնեսի համար (օր.՝ ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ և ԲԲԸ )

Լիցենզավորումը իրավական գործիք է, որը պետությունը կիրառում է այն դեպքերում, երբ որոշակի գործունեություն կարող է բարձր ռիսկ առաջացնել՝ թե՛ սպառողների, թե՛ հասարակության, թե՛ պետության համար։ Այդպիսի ոլորտներում պետությունը չի սահմանափակվում միայն ընդհանուր վերահսկողությամբ, այլ նախապես սահմանում է հատուկ պահանջներ, որոնք պետք է կատարվեն մինչև գործունեության իրականացումը։ Այդ պահանջների կատարումը հաստատվում է լիցենզիայով։

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ

  1.     Առողջապահության բնագավառ
  2.     Արժեթղթերի շրջանառության բնագավառ
  3. Կրթության բնագավառ
  4.     Էներգետիկայի բնագավառ
  5.     Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ
  6.     Բանկային եվ ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ
  7.     և գործունեության այլ տեսակներ

 

Լիզենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պահանջվող լիցենզիան ստանալու համար կարող եք օգտվել մեր գրասենյակի իրավաբանական ծառայություններից։