Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Լույս է տեսել «Հայ գործարարների 100 և 5 բիզնես պատմություններ» գիրքը

Առաջին անգամ հրատարակվել է հայ ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունների զարգացմանը նվիրված «Հայ գործարարների 100 և 5 բիզնես պատմություններ» գիրքը։

Գիրքը հիմնված է իրական պատմությունների վրա և ներկայացնում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարարների փորձը՝ ընդգրկելով նրանց անցած ուղին, բախված մարտահրավերները, ձախողումներն ու ձեռքբերումները։

Հրատարակությունում ընդգրկված է նաև Aspectus փաստաբանական ընկերությունը։ Ընկերության հիմնադիր-տնօրեն Ալբերտ Արզումանյանը կիսվում է կազմակերպության ձևավորման, զարգացման ճանապարհի, ինչպես նաև հաղթահարված դժվարությունների մասին իր փորձով։ Չնայած հանդիպած խոչընդոտներին՝ ընկերությունը շարունակել է կայուն աճ արձանագրել, ինչի վկայությունն է հաճախորդների աճող վստահությունն ու թվաքանակը։

Գիրքը հրատարակվել է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն։

Այս հրատարակությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հաջողակ գործարարների իրական փորձին, քաղելու արժեքավոր դասեր և ձևավորելու սեփական զարգացման ուղին՝ հիմնվելով գործնական գիտելիքների վրա։