Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

«Ասպեկտուս» փաստաբանական ընկերությունը արժանացել է «Որակի Նշան» EXPO 2025-ի սերտիֆիկատին

Դեկտեմբերի 5–7-ը կայացած «Որակի Նշան» EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում «Ասպեկտուս» փաստաբանական ընկերությունը արժանացել է որակի սերտիֆիկատի՝ որպես վստահելի և բարձրակարգ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն։

Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացվել է որպես ոլորտում որակի, պատասխանատվության և մասնագիտական բարձր ստանդարտների կրող, ինչը արժանացել է բարձր գնահատականի։

«Որակի Նշան» EXPO 2025-ը միավորել է միայն այն ընկերություններին, որոնք անցել են լաբորատոր փորձաքննություն և ապացուցել իրենց արտադրանքի կամ ծառայությունների բարձր որակը։ Միջոցառումը դարձել է կարևոր հարթակ վստահելի բիզնեսների և պատասխանատու արտադրողների համար՝ ներկայացնելու իրենց լավագույն առաջարկները։

Մենք շնորհակալ ենք մեր աշխատանքի նկատմամբ ցուցաբերված վստահության և բարձր գնահատականի համար։