Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Հաղթանակ վարչական դատարանում

Վարչական դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը և պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ ճանաչելով  հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության (նախապատվության) իրավունքը։

Դատարանը հաստատել է, որ հողամասի ավելի քան երկու տասնամյակ շարունակվող բացահայտ և անընդմեջ օգտագործումը՝ հիմնված քաղաքապետարանի հետ կնքված առոչինչ վարձակալության պայմանագրերի վրա, բավարար հիմք է հայցվորի օգտագործման իրավունքը իրավաբանորեն ձևակերպելու համար։ Միաժամանակ դատարանը անվավեր է ճանաչել քաղաքապետարանի մերժումը։

Գործով հաջողվեց վերականգնել մեր վստահորդի խախտված իրավունքը և ապահովել երկարամյա փաստացի հողօգտագործման իրավական ճանաչումը։