Շատ հաճախ աշխատակիցը կամ գործընկերը կարող է հասանելիություն ունենալ կարևոր տեղեկատվության՝
- Ֆինանսական տվյալներ
- Պայմանագրեր և իրավական փաստաթղթեր
- Ռազմավարական որոշումներ
Եթե այս տվյալները երբևէ հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, Ձեր բիզնեսը կարող է կրել զգալի վնասներ։
Ահա այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել տեղեկատվության չբացահայտման համաձայնագիր (NDA)։
Այդ համաձայնագրով ամրագրվում է, որ՝
Աշխատակիցը պարտավորվում է կազմակերպության գործունեությանը ծանոթանալու ընթացքում, աշխատելու ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից հետո, չբացահայտել իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը։
Տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն կազմակերպության ցուցումներին համապատասխան և բացառապես ի շահ կազմակերպության։
Տեղեկատվության չբացահայտման համաձայնագիրը NDA-ն խելամիտ, պաշտպանված և վերահսկելի գործիք է, որն ամրապնդում է վստահությունը և նվազեցնում ռիսկերը։
Բիզնեսը անվտանգ սկսելու համար կարևոր է նախապես կառուցել իրավական հիմքը՝ հետագայում նվազեցնել ռիսկերը, կանխել վեճերը և վստահելի հարաբերություններ կառուցել գործընկերների, հաճախորդների ու աշխատակիցների հետ։
Մինչև ընկերությունը գրանցման ներկայացնելը անհրաժեշտ է որոշել՝
- Ի՞նչ անվանումով է գրանցվելու ընկերությունը (ֆիրմային անվանումը և ապրանքային նշանը),
- Ո՞վքեր են լինելու ընկերության հիմնադիրը կամ հիմնադիրները (ընկերության սեփականատերերը),
- Ո՞րն է լինելու ընկերության գտնվելու վայրը (գրանցման հասցեն),
- Որքա՞ն է լինելու ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը,
- Ո՞վ է հանդիսանալու ընկերության տնօրենը։
- Ի՞նչ կազմակերպաիրավական ձև է ընտրել բիզնեսի համար (օր.՝ ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ և ԲԲԸ )
Ֆրանչայզինգը շարունակական գործարար համագործակցության ձև է, որի դեպքում բիզնես գործունեություն ծավալող մեկ կազմակերպություն պայմանագիր է կնքում մեկ այլ կազմակերպության հետ, ըստ որի վաճառում է ապրանքների վաճառքի կամ արտադրության և/կամ տվյալ ապրանքանիշի անունից ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք:
Ո՞վ է ֆրանչայզերը (իրավատերը):
Ֆրանչայզերը այն կազմակերպությունն է, որը տրամադրում է իր թողարկած ապրանքների անվանումն ու ապրանքանիշերն օգտագործելու լիցենզիան, նոու-հաուն և օպերացիոն համակարգերը:
Ո՞վ է ֆրանչայզին (օգտագործող):
Ֆրանչայզին ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, ով ֆրանչայզերից գնում է ապրանքային նշանի, նոու-հաուի և օպերացիոն համակարգերի օգտագործման իրավունքը, ինչպես նաև ստանում է վերապատրաստվելու կամ բիզնես սկսելուն աջակցելու հնարավորություն, որի դիմաց որոշ դեպքերում կարող է պահանջվել վճարումների կատարում:
Ֆրանչայզինգի պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:






