Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Օֆելյա Հարությունյան

Ofelya Harutyunyan

Օֆելյա Հարությունյան

Ավագ իրավախորհրդատու | փաստաբան

2026 թվականից Օֆելյան միացել է «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակին որպես ավագ իրավախորհրդատու փաստաբան՝ իր փորձը ներդնելով ինչպես կորպորատիվ հաճախորդների իրավական խորհրդատվության, այնպես էլ ֆիզիկական անձանց դատական և արտադատական խնդիրների լուծման գործընթացներում։ Օֆելյա Հարությունյանը իրավաբան, փաստաբան և արտոնագրված հաշտարար է, մասնագիտացած է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում: Նա տրամադրում է իրավական խորհրդատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրականացնում է պայմանագրերի նախագծերի մշակում, կազմակերպում է պայմանագրի կողմերի բանակցային գործընթացը, իրականացնում է դատական ներկայացուցչություն, ինչպես նաև կիրառում և խրախուսում է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Աշխատանքային փորձ

2013թ. սկսել է իր մասնագիտական գործունեությունը քիմիական նյութեր և սարքավորումներ ներկրող և արտահանող ընկերության իրավական ընդհանուր սպասարկումից՝ մասնագիտական հմտությունները զարգացնելով կորպորատիվ իրավունքի ոլորտում: Այնուհետև՝ 2018 թվականից իր մասնագիտական գործունեությունը շարունակել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես դատական բռնագանձումների բաժնի առաջատար իրավաբան:

2021 թվականից հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ և 2022 թվականից միացել է «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների թիմին՝ որպես քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող փաստաբան, իրականացնելով նաև իրավական սպասարկում կորպորատիվ իրավունքի ոլորտում՝ իրավաբանական ծառայություններ մատուցելով ՀՀ-ում գործունեություն ծավալող մի շարք խոշոր կազմակերպությունների:

Օֆելյա Հարությունյանը Հաշտարարների համայնքին է միացել 2025թ. հունվարի 24-ից՝ մասնակցելով հաշտարարների որակավորման քննություններին, ստանալով հաշտարարի արտոնագիր և գործունեություն է իրականացնում ամուսնաընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ, ֆինանսական հաշտարարության և քաղաքացիաիրավական այլ ոլորտներում:

Մասնագիտացում

› Քաղաքացիական
› Վարչական
› Վարկային իրավահարաբերություններ
› Միջազգային պայմանագրեր
› Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում
› Կատարողական վարույթի սպասարկում
› Հարկային հարաբերություններ
› Աշխատանքային հարաբերություններ
› Վարչական ակտերի բողոքարկում
› Պայմանագրային հարաբերություններ
› Ժառանգություն
› Ապահովագրություն
› Հողային հարաբերություններ
› Կառուցապատման հարաբերություններ
› Բանկային գործունեություն
› Ճանապարհատրանսպորտային տույժեր
› Սնանկություն
› Արբիտրաժային վարույթում ներկայացուցչություն
› Հաշտարարություն

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (B2)

75%

Անգլերեն (B1)

70%
2006 - 2010

Բակալավրի աստիճան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, մասնագիտություն՝ իրավագիտություն (մանկավարժություն)

2010 - 2012

Մագիստրոսի աստիճան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, մասնագիտություն՝ իրավագիտություն (մանկավարժություն)

2014 - 2019

Բակալավրի աստիճան, Եվրոպական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, մասնագիտություն՝ իրավագիտություն

2020 - 2021

Փաստաբանական ակադեմիա, քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածությամբ

Ուղարկել Հաղորդագրություն