Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

2026 թվականից Մելինե Նուրիջանյանը միացել է «ԱՍՊԵԿՏՈՒՍ» փաստաբանական գրասենյակին՝ որպես իրավախորհրդատու և բիզնեսի զարգացման մենեջեր՝ իր մասնագիտական փորձը կիրառելով ինչպես իրավական խորհրդատվության, այնպես էլ գրասենյակի ռազմավարական զարգացման գործընթացներում։ Նա իրավաբան է և արտոնագրված հաշտարար՝ մասնագիտացած իրավական փաստաթղթերի պատրաստման, դատական գործերի վերլուծության, իրավական խորհրդատվության և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կիրառման ոլորտներում։ Իր գործունեության ընթացքում նա աջակցում է վստահորդներին իրավական հարցերի արդյունավետ կարգավորման գործում՝ համադրելով իրավական գիտելիքներն ու վեճերի լուծման գործնական փորձը։
Մելինե Նուրիջանյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է բանկային և ֆինանսական ոլորտում։ Նա աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որտեղ զբաղվել է դատական գործերի նախապատրաստմամբ, իրավական փաստաթղթերի կազմմամբ և օրենսդրական վերլուծությամբ՝ ձեռք բերելով փորձ ֆինանսական և բանկային իրավունքի ոլորտում։
2020 թվականից նա ներգրավված է մշտապես գործող արբիտրաժային դատարանի գործունեության մեջ՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի և դատարանի նախագահի տեղակալի պաշտոնները։ Այս շրջանակում նա իրականացրել է արբիտրաժային գործերի կառավարման, գործընթացների կազմակերպման և իրավական վերահսկողության գործառույթներ՝ նպաստելով վեճերի արդյունավետ և մասնագիտական լուծմանը։
2024 թվականից Մելինե Նուրիջանյանը հանդիսանում է Resolve Academy-ի համահիմնադիր։ Այս շրջանակում նա ակտիվորեն ներգրավված է կրթական և հետազոտական ծրագրերի մշակման, մասնագիտական դասընթացների, ինչպես նաև միջազգային և տեղական համաժողովների և վեբինարների կազմակերպման գործընթացներում՝ նպաստելով իրավաբանական կրթության զարգացմանը և մասնագիտական համայնքի ձևավորմանը։
› Քաղաքացիական
› Պայմանագրային հարաբերություններ
› Բանկային գործունեություն
› Արբիտրաժային վարույթում ներկայացուցչություն, խորհրդատվություն
› Հաշտարարություն
Իրավագիտության մագիստրոսի աստիճան «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
Իրավագիտության բակալավրի աստիճան «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
Սնանկության գործընթացը հաճախ պահանջում է արագ կողմնորոշում, ճիշտ ռազմավարություն և ճշգրիտ իրավական քայլեր։ Մենք գնահատում ենք ֆինանսական և իրավական ռիսկերը, կազմակերպելով բանակցություններ և ապահովելով արդյունավետ ներկայացուցչություն սնանկության վարույթներում։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Անշարժ գույքի գործարքներում մեկ փոքր սխալը կարող է բերել երկար վեճերի կամ ֆինանսական կորուստների։ Մենք աջակցում ենք ձեզ գործարքի բոլոր փուլերում՝ սկսած իրավական խորհրդատվությունից մինչև գործարքի ձևակերպում և, անհրաժեշտության դեպքում, իրավունքների պաշտպանություն վարչական ու դատական մարմիններում։
Վեճը հաճախ ուղեկցվում է անորոշությամբ, ժամանակի կորստով և ավելորդ լարվածությամբ։ «Ասպեկտուս» փաստաբանական գրասնեյակը աջակցում է անհատներին վեճերի կարգավորման բոլոր փուլերում՝ սկսած նախնական իրավական գնահատումից մինչև դատարանում լիարժեք պաշտպանություն։ Մեր նպատակը պարզ է՝ պաշտպանել ձեր իրավունքները, նվազեցնել ռիսկերը և հասնել առավել արդյունավետ արդյունքի։
1. Քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն
Մենք իրականացնում ենք անհատների շահերի պաշտպանություն քաղաքացիական գործերով, այդ թվում՝
2. Քրեական գործերով դատական ներկայացուցչություն
Մեր փորձառու փաստաբանները ներկայացնում են վստահորդների շահերը քրեական գործերի բոլոր փուլերում՝ սկսած հարցաքննությունից և այլ քննչական գործողություններից մինչև առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում շահերի պաշտպանությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան։
3. Վարչական գործերով դատական ներկայացուցչություն
Մեր թիմը տրամադրում է իրավաբանական աջակցություն նաև վարչական իրավունքի շրջանակում՝ ներառյալ անձանց շահերի պաշտպանությունը վարչական վարույթներում, վարչական ակտերի և որոշումների վիճարկումը (բողոքարկումը), ինչպես նաև դատական ներկայացուցչությունը վարչական դատարաններում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։
4. Արբիտրաժ և հաշտարարություն
Աշխատողը պետք է վստահ լինի, որ իր իրավունքները պաշտպանված են՝ աշխատանքի ընդունումից մինչև աշխատանքային հարաբերությունների դադարեցում։ Մենք աջակցում ենք աշխատողներին իրավական խորհրդատվությամբ, բանակցություններով և անհրաժեշտության դեպքում՝ դատական պաշտպանությամբ՝ խախտված իրավունքների վերականգնման համար։
Մենք աջակցում ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պարտքերի վերադարձի գործընթացում՝ կազմակերպելով օրինական, համակարգված և նպատակային՝ սկսած նախադատական կարգավորումից մինչև դատական և հարկադիր կատարում։
Մեր ծառայությունները նախատեսված են ինչպես խոշոր կազմակերպությունների (օր․ բանկեր, վարկային կազմակերպություններ, հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ), այնպես էլ միջին/փոքր բիզնեսների և անհատների համար։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Մենք տրամադրում ենք համակողմանի իրավական աջակցություն վեճերի կարգավորման բոլոր փուլերում՝ սկսած ռիսկերի նախնական վերլուծությունից մինչև դատարանում շահերի ներկայացում։ Մեր մոտեցումը կանխարգելիչ է, ռազմավարական և ուղղված է լավագույն արդյունքի ապահովմանը՝ հաճախորդի բիզնես գործունեության վրա նվազագույն ազդեցությամբ։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Մեր թիմը ունի բազմամյա փորձ տարբեր դատական ատյաններում, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների շրջանակում վստահորդների շահերի պաշտպանության գործում։
Մենք իրականացնում ենք ներկայացուցչություն քաղաքացիական, վարչական և քրեական գործերով։
Դատական ներկայացուցչության շրջանակում ապահովում ենք՝
Սնանկության գործընթացը հաճախ պահանջում է արագ կողմնորոշում, ճիշտ ռազմավարություն և ճշգրիտ իրավական քայլեր՝ թե՛ բիզնեսի շարունակականությունը պահպանելու, թե՛ վնասները նվազեցնելու համար։ Մենք գնահատում ենք ֆինանսական և իրավական ռիսկերը, կազմակերպելով բանակցություններ և ապահովելով արդյունավետ ներկայացուցչություն սնանկության վարույթներում։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Լիցենզավորման կամ թույլտվությունների ստացման գործընթացը պահանջում է ուշադրություն, ճիշտ փաստաթղթավորում և հստակ հաղորդակցություն պետական մարմինների հետ։ Այդ պատճառով կարևոր է նախապես գնահատել պահանջները, պատրաստել ամբողջական փաթեթը և ապահովել ընթացակարգերի ճիշտ իրականացումը, որպեսզի ընկերության գործունեությունը սկիզբը լինի օրինական և անխոչընդոտ։ Մենք աջակցում ենք տարբեր ոլորտների ընկերություններին՝ սկսած գաղափարի փուլից մինչև լիցենզիայի ձեռքբերումն ու հետագա իրավական ուղեկցումը։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Մտավոր սեփականությունը ձեր բիզնեսի և ստեղծագործ աշխատանքի ամենակարևոր ակտիվներից մեկն է՝ գաղափարներից ու բրենդից մինչև ծրագրեր, դիզայն և բովանդակություն։ Մենք օգնում ենք ճիշտ ձևակերպել և պաշտպանել ձեր իրավունքները՝ կանխելով խախտումները, նվազեցնելով ռիսկերը և ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն՝ բանակցությունների, վարչական ընթացակարգերի և դատական կարգով։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Աշխատանքային իրավունքը գործատուի համար ոչ միայն իրավական պահանջների պահպանում է, այլ նաև ռիսկերի կառավարում և կայուն թիմային հարաբերությունների ձևավորում։ Մենք ընկերություններին տրամադրում ենք համապարփակ աջակցություն՝ կադրային փաստաթղթերից և ներքին կանոններից մինչև վեճերի կանխարգելում ու ներկայացուցչություն։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասեյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Անշարժ գույքի գործարքները, կառուցապատման գործընթացները և գույքային իրավունքների պաշտպանությունը հաճախ պահանջում են ճշգրիտ իրավական մոտեցում՝ ռիսկերի նվազեցման և բիզնես նպատակների անվտանգ իրականացման համար։ Մեր թիմը տրամադրում է իրավական աջակցություն թե՛ գործարքների փուլում, թե՛ վեճերի դեպքում՝ դատական և արտադատական կարգով։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
1) Գույքային իրավունքների պաշտպանություն և դատական ներկայացուցչություն
2) Գործարքների իրավական ուղեկցում
Իրավաբանական աուդիտը կազմակերպության գործունեության ամբողջական և համակարգված իրավական ուսումնասիրություն է, որի նպատակն է գործող օրենսդրության պահանջների համապատասխանության գնահատում, իրավական ռիսկերի վերհանում և կանխարգելում:
Իրավաբանական աուդիտի արդյունքում կազմում ենք եզրակացություն, որտեղ ներկայացնում ենք հայտնաբերված իրավական խնդիրները, դրանց լուծմանն առաջարկվող քայլերը, ինչպես նաև ապագայում նմանատիպ ռիսկերի կանխարգելման համար անհրաժեշտ գործողությունները։
Աուդիտի գործունեությունը ներառում է՝
Մենք առաջարկում ենք բանկային և ֆինանսական ոլորտի գործառնություններին առնչվող համալիր իրավաբանական ծառայություններ։ Մեր պրոֆեսիոնալ թիմը ունի Հայաստանի բանկային ոլորտի կարգավորման մեծ փորձ, ինչի շնորհիվ Դուք կստանաք որակյալ, գործնական և համալիր իրավական աջակցություն։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Հարկային գործընթացների ճիշտ պլանավորումը հաճախ ուղղված է հարկային իրավախախտումների ռիսկերի նվազեցմանը։ Այդ պատճառով բիզնեսի յուրաքանչյուր փուլում կարևոր է կանխատեսել և հասկանալ հնարավոր հարկային հետևանքները՝ մինչև որոշումների կայացումը։
Մենք յուրաքանչյուր հաճախորդի մոտենում ենք անհատական՝ տրամադրելով հարկային և իրավական խորհրդատվություն, որը համապատասխանում է տվյալ բիզնեսի ռազմավարությանը և գործունեության առանձնահատկություններին։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝
Մաքսային խորհրդատվություն և մաքսային գործընթացների աջակցություն
Մեր թիմը աջակցում է մաքսային գործընթացի բոլոր փուլերում՝ ապահովելով իրավական ուղեկցում և ռիսկերի կառավարում ներմուծման ու արտահանման գործարքներում։
Մատուցվող ծառայություններից են՝
Մենք օգնում ենք բիզնեսներին՝ սկսած ընկերության հիմնադրումից մինչև ընթացիկ իրավական հարցերի լուծում, կառավարման կազմակերպում և գործարքների ուղեկցում։ Մեր նպատակը պարզ է՝ Ձեր որոշումները լինեն իրավաբանորեն հիմնավորված, ռիսկերը՝ վերահսկելի, գործընթացները՝ արագ։
«Ասպեկտուս» փաստաբանական գրասեյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝