Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Մանվել Գևորգյան

Manvel Gevorgyan

Մանվել Գևորգյան

Իրավախորհրդատու

Մանվել Գևորգյանը «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակի իրավաբան է, ով իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կիրառում է իրավախորհրդատվության տրամադրման, իրավական փաստաթղթերի մշակման և բազմաբնույթ իրավական հարցերի արդյունավետ լուծման ուղղությամբ։ Նա մասնագիտացած է քաղաքացիական, վարչական և գործարարական իրավունքի ոլորտներում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Մանվել Գևորգյանը տրամադրում է իրավական խորհրդատվություն, իրականացնում է իրավական փաստաթղթերի մշակում և վերլուծություն, ապահովում է իրավական գործընթացների ուղեկցում պետական և մասնավոր ոլորտներում, ինչպես նաև զբաղվում է դատավարական փաստաթղթերի պատրաստմամբ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Աշխատանքային փորձ

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2022 թվականին՝ աշխատելով  «Կոստանդյան ընդ Փարթներս» փաստաբանական գրասենյակում որպես օտարերկրյա քաղաքացիների աջակցության գծով մասնագետ։ 

2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հուլիսի 24-ը աշխատել է «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ»ՍՊԸ-ում որպես ավագ իրավախորհրդատու։

2023 թվականի մինչև այսօր ծառայություններ է մատուցում «ԴՈԴՈ ՊԻՑՑԱ» ընկերությանը և «ՖՈԲՈ» սրճարանին միգրացիայի և քաղաքացիության բնագավառում։

Մասնագիտացում

› Քաղաքացիական իրավունք 
› Վարչական իրավունք
› Գործարարական իրավունք

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (B1)

70%

Անգլերեն (B1)

70%
2021 - 2025

Իրավագիտության բակալավրի աստիճան – Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան

Ուղարկել Հաղորդագրություն