Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Լիլիթ Մադաթյան

Lilit Madatyan

Լիլիթ Մադաթյան

Կրտսեր իրավախորհրդատու

Լիլիթ Մադաթյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ շարունակաբար զարգացնելով իր մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Լիլիթը մասնագիտանում է վարչական, քաղաքացիական և սնանկության իրավունքի ոլորտներում։ Իր գործունեության ընթացքում նա իրականացնում է իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն և համակարգված վերլուծություն, աջակցում է քաղաքացիական և վարչական գործերով իրավական գործընթացների ուղեկցմանը պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև մասնակցում է դատավարական փաստաթղթերի պատրաստման գործընթացին՝ ապահովելով դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը և իրավական դիրքորոշումների հիմնավորվածությունը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Աշխատանքային փորձ

Լիլիթ Մադաթյանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2024 թվականին՝ անցնելով փորձարարական դասընթացներ “WE SOLVE LAW FIRM” իրավաբանական գրասենյակում որպես իրավախորհրդատու, որտեղ ձեռք է բերել գործնական հմտություններ իրավական փաստաթղթերի ուսումնասիրման և իրավական աջակցության ոլորտում։

2024–2025 թվականներին նա անցել է փորձարարական դասընթացներ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում որպես իրավաբան։

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (B1)

70%

Անգլերեն (B1)

70%
2022 - 2026

Սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում

2025

Սովորել է Ազգային քաղաքական դպրոցում և Ժողովրդավարության հայկական դպրոցում, ուսումնասիրելով՝ քաղաքագիտություն, իրավաբանություն և դիվանագիտություն

2023–2024

Ուսանել է Հայկական համալսարանում՝ ուսումնասիրելով քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ

Ուղարկել Հաղորդագրություն