Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Գարիկ Պետրոսյան

Garik Petrosyan

Գարիկ Պետրոսյան

Իրավախորհրդատու

Գարիկ Պետրոսյանը «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակի իրավաբան է։ Նա մասնագիտացած է քաղաքացիական, վարչական և աշխատանքային իրավունքի ոլորտներում՝ տրամադրելով իրավախորհրդատվություն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ Իր գործունեության շրջանակում նա զբաղվում է իրավական փաստաթղթերի պատրաստմամբ և վերլուծությամբ, ներկայացնում է վստահորդների շահերը, ինչպես նաև ապահովում է իրավական գործընթացների ուղեկցում պետական և մասնավոր ոլորտներում։ Իր աշխատանքում կարևորում է հստակությունը, պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Աշխատանքային փորձ

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ աշխատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնում՝ որպես քննիչ, որտեղ ձեռք է բերել գործերի քննության, իրավական վերլուծության և փաստահավաք գործընթացների գործնական փորձ։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հունվար ամիսը աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես կազմակերպության իրավաբան։

Մասնագիտացում

› Քաղաքացիական իրավունք 
› Վարչական իրավունք
› Աշխատանքային իրավունք

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (B2)

75%

Անգլերեն (B2)

75%
2017 - 2023

Իրավագիտության Բակալավրի աստիճան, Արցախի պետական համալսարան

Ուղարկել Հաղորդագրություն