Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Այգինե Արզումանյան

Aygine Arzumanyan

Այգինե Արզումանյան

Գրասենյակի կառավարիչ

Այգինե Արզումանյանը «ԱՍՊԵԿՏՈՒՍ» փաստաբանական գրասենյակի կառավարիչն է։ Նա հոգեբան է՝ մասնագիտացած միջանձնային հարաբերությունների, սթրեսի կառավարման և արդյունավետ հաղորդակցության ոլորտներում։ Իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը նա կիրառում է գրասենյակի կազմակերպչական գործընթացների արդյունավետ իրականացման և թիմային աշխատանքային միջավայրի պահպանման գործում։

ԿԱՊ

Աշխատանքային փորձ

Մինչ «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակին միանալը, Այգինե Արզումանյանն աշխատել է որպես հոգեբան դպրոցում, որտեղ տրամադրել է հոգեբանական աջակցություն աշակերտներին, զբաղվել է վարքային և հուզական դժվարությունների գնահատմամբ, ինչպես նաև համագործակցել է ծնողների և մանկավարժների հետ՝ նպաստելով աջակցող և հավասարակշռված միջավայրի ձևավորմանը։

Ներկայումս, որպես «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակի գրասենյակի կառավարիչ, նա պատասխանատու է գրասենյակի առօրյա կազմակերպչական գործընթացների համակարգման, աշխատակազմի աշխատանքների աջակցման և արդյունավետ ներքին հաղորդակցության ապահովման համար։

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (B2)

75%

Անգլերեն (B1)

70%
2013 - 2016

Հոգեբանության բակալավրի աստիճան – Արցախի պետական համալսարան

2017 - 2018

Հոգեբանության մագիստրոսի աստիճան - Արցախի պետական համալսարան

Ուղարկել Հաղորդագրություն