Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Աշոտ Գրիգորյան

IMG_19272026 scaled

Աշոտ Գրիգորյան

Գործընկեր փաստաբան

2024 թվականից Աշոտ Գրիգորյանը հանդիսանում է «ԱՍՊԵԿՏՈՒՍ» փաստաբանական գրասենյակի փաստաբան գործընկեր։ Իր գործունեության շրջանակում նա իրականացնում է իրավական և դատավարական փաստաթղթերի պատրաստում, ներկայացնում է վստահորդների շահերը դատական ատյաններում և տրամադրում է համապարփակ իրավական խորհրդատվություն։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա իրականացնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց իրավական սպասարկում՝ ապահովելով ընթացիկ իրավական հարցերի համակարգված և մասնագիտական լուծում։ Նրա գործունեության կարևոր ուղղություններից է նաև հաճախորդների կորպորատիվ իրավական սպասարկումը՝ աջակցելով կազմակերպությունների իրավական կայուն և արդյունավետ գործունեությանը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Աշխատանքային փորձ

Աշոտ Գրիգորյանն իր մասնագիտական ուղին սկսել է իրավաբանական ծառայությունների ոլորտում՝ աշխատելով «Վիրտուլեքս» ՍՊԸ-ում և «ԱՍՊԵԿՏՈՒՍ» ՍՊԸ-ում, որտեղ զբաղվել է դատական գործերի նախապատրաստմամբ, իրավական փաստաթղթերի կազմմամբ և օրենսդրական վերլուծությամբ՝ ձեռք բերելով գործնական փորձ քաղաքացիական և կորպորատիվ իրավունքի ոլորտներում։

2024 թվականից նա հանդիսանում է նաև «Լեգալ Տիտան» ՍՊԸ-ի համահիմնադիրը և տնօրենը, որտեղ ներգրավված է փաստաբանական ծառայությունների մատուցման և կազմակերպության իրավական գործունեության համակարգման գործընթացներում։

Մասնագիտացում

› Քաղաքացիական իրավունք

› Առողջապահական
› Մտավոր սեփականության իրավունք
› Պայմանագրային հարաբերություններ
› Ժառանգություն
› Ապահովագրական իրավունք

› Վարչական իրավունք
› Սնանկության իրավունք
› Կորպորատիվ իրավունք

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (C1)

85%

Անգլերեն (B2)

75%
2016 - 2022

Իրավագիտության բակալավրի աստիճան, Երևանի Պետական Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

2022-2023

ՀՀ Փաստաբանական ակադեմիա

Ուղարկել Հաղորդագրություն