Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Արեն Անտոնյան

Aren Antonyan

Արեն Անտոնյան

Գործընկեր-փաստաբան

Արեն Անտոնյանը «ԱՍՊԵԿՏՈՒՍ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան է և կորպորատիվ իրավաբան՝ մասնագիտացած քաղաքացիական, կորպորատիվ, պայմանագրային և վարչական իրավունքի ոլորտներում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա տրամադրում է իրավական աջակցություն բիզնեսներին և անհատներին՝ ապահովելով իրավական հարցերի համակարգված և արդյունավետ լուծում։ Նրա մասնագիտական գործունեության առանցքում են բիզնես գործունեության իրավական ապահովումը, պայմանագրային հարաբերությունների կառուցումը, ինչպես նաև վստահորդների շահերի ներկայացուցչությունը քաղաքացիական և վարչական դատավարություններում։ Արեն Անտոնյանն ունի բազմամյա փորձ իրավական փաստաթղթերի պատրաստման, իրավական խորհրդատվության տրամադրման և կորպորատիվ իրավական սպասարկման ոլորտներում։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Աշխատանքային փորձ

2024 թվականից Արեն Անտոնյանը հանդիսանում է «ԱՍՊԵԿՏՈՒՍ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան՝ ներգրավված գրասենյակի հաճախորդների իրավական սպասարկման, դատական ներկայացուցչության և բիզնես իրավունքի հարցերի իրավական ուղեկցման գործընթացներում։

Նա նաև հանդիսանում է «Լեգալ Տիտան» ՍՊԸ-ի համահիմնադիր-փաստաբան, որտեղ զբաղվում է բիզնեսների իրավական սպասարկմամբ և իրավական հարցերի համալիր լուծմամբ։

Նախկինում նա աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան «Երևան բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ում, ինչպես նաև որպես իրավաբան «Վիրտուլեքս» ՍՊԸ-ում՝ ձեռք բերելով փորձ կորպորատիվ իրավունքի, պայմանագրային հարաբերությունների և իրավական գործընթացների ուղեկցման ոլորտներում։

Մասնագիտացում

› Քաղաքացիական իրավունք
› Կորպորատիվ իրավունք
› Պայմանագրային իրավունք
› Վարչական իրավունք 
› Սնանկության իրավունք
› Գնումների հետ կապված վեճեր
› Աշխատանքային և ֆինանսական իրավունք
› Քաղաքացիական և վարչական գործեր

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (C1)

85%

Անգլերեն (B2)

80%
2016–2022

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրի աստիճան

2022-2023

ՀՀ Փաստաբանական ակադեմիա

Ուղարկել Հաղորդագրություն