Ասպեկտուս փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2021 թվականին՝ առաջարկելով ժամանակակից մոտեցում և վստահելի համագործակցություն բիզնեսների ու անհատների համար։ Մենք աշխատում ենք իրավունքի մի շարք ուղղություններով՝ տրամադրելով խորհրդատվություն և իրականացնելով արդյունավետ ներկայացուցչություն դատական փուլերում։ Յուրաքանչյուր գործին մոտենում ենք անհատապես՝ գնահատելով իրավական ռիսկերը և ընտրելով ամենաարդյունավետ ռազմավարությունը։ Մեր նպատակը պարզ է՝ ապահովել գործնական, համալիր լուծումներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ բարձր էթիկայով ու գաղտնիությամբ։

Ալբերտ Արզումանյան

18 scaled

Ալբերտ Արզումանյան

Հիմնադիր-տնօրեն | Կառավարող գործընկեր | Փաստաբան

Ալբերտ Արզումանյանը փաստաբան է՝ մասնագիտացած հարկային, կորպորատիվ և բիզնես իրավունքի ոլորտներում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա կենտրոնացած է բիզնեսների իրավական համալիր սպասարկման վրա՝ ապահովելով այնպիսի իրավական լուծումներ, որոնք համահունչ են կազմակերպությունների ռազմավարական նպատակներին և կայուն զարգացմանը։ Նրա աշխատանքի հիմնական ուղղություններն են հարկային ռիսկերի կառավարումը, կորպորատիվ հարաբերությունների կառուցումը, պայմանագրային հարաբերությունների իրավական կարգավորումը և բիզնես գործունեության իրավական ապահովումը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Աշխատանքային փորձ

2021 թվականից Ալբերտ Արզումանյանը հանդիսանում է «Ասպեկտուս» իրավաբանական ընկերության հիմնադիր-տնօրենը և կառավարող գործընկերը՝ ղեկավարելով ընկերության ռազմավարական զարգացումը և ներգրավված լինելով հաճախորդներին տրամադրվող իրավական ծառայությունների համակարգման և իրականացման գործընթացներում։

Նա նաև հանդիսանում է «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊ ընկերությանը կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի նախագահ՝ նպաստելով վեճերի այլընտրանքային լուծման արդյունավետ մեխանիզմների կիրառմանն ու զարգացմանը։

Ալբերտ Արզումանյանը «Կրիպտո տնտեսվարողների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է, ինչպես նաև «Բի Էս Կոսմո» միջազգային բիզնես ակումբի տնօրենների խորհրդի անդամ։ Այս շրջանակներում նա ակտիվորեն մասնակցում է բիզնես և մասնագիտական համայնքների զարգացմանը, ինչպես նաև ներգրավված է ոլորտային նախաձեռնություններում։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա պարբերաբար մասնակցում է մասնագիտական միջոցառումների, սեմինարների և քննարկումների՝ հանդես գալով որպես խոսնակ և փորձագետ հարկային, կորպորատիվ և բիզնես իրավունքի թեմաներով։

Կրթություն

Լեզուներ

Հայերեն (Մայրենի)

100%

Ռուսերեն (B2)

75%

Անգլերեն (B1)

70%
2012 – 2016
Երևանի պետական համալսարանի Իրավագիտության բակալավրի աստիճան
2016 – 2018

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության մագիստրոսի աստիճան (Գործարարական իրավունք)

2019 – 2020

ՀՀ Փաստաբանական դպրոց (Քաղաքացիական / Վարչական)

Ուղարկել Հաղորդագրություն