Բաժիններ

  • Մեր Թիմը (draft)
  • Գնային քաղաքականություն
  • Հաճախ տրվող հարցեր

Ծառայություններ

  • Բիզնես Իրավունք
  • Հարկային և մաքսային իրավունք
  • Բանկային և ֆինանսական իրավունք
  • Վարչական իրավունք
  • Իրավաբանական աուդիտ
Aspectus logo 1.1 header

Գերազանցությունը մեզ համար նշանակում է գործել ամենաբարձր մասնագիտական չափանիշներին համապատասխան։

Հասցե

ՀՀ, ք․Երևան, Հալաբյան 22/3, 0010

Հեռախոսահամար

+374 33 150 115

Էլ. հասցե

office@aspectus.am

Copyright 2026 AffiniX. All Rights Reserved.

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

    ՊՐԵՄԻՈՒՄ
    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

      ԸՆԴԼԱՅՆՎԱԾ
      ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

        ՀԻՄՆԱԿԱՆ
        ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

          ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
          ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

            Սնանկություն

            Սնանկության գործընթացը հաճախ պահանջում է արագ կողմնորոշում, ճիշտ ռազմավարություն և ճշգրիտ իրավական քայլեր։ Մենք գնահատում ենք ֆինանսական և իրավական ռիսկերը, կազմակերպելով բանակցություններ և ապահովելով արդյունավետ ներկայացուցչություն սնանկության վարույթներում։

            «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

            1. Հաճախորդի սնանկության հատկանիշների ուսումնասիրություն և խորհրդատվութուն
            2. Սնանկության դիմումների կազմում, ներկայացուցչություն դատարանում և պարտատերերի ժողովներում. 
            3. Պարտապանի պաշտպանություն հարկադիր սնանկության վարույթում և բանակցությունների վարում պարտատերերի հետ:
            4. Ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում
            Անշարժ գույքի առուվաճառք և վեճերի լուծում

            Անշարժ գույքի գործարքներում մեկ փոքր սխալը կարող է բերել երկար վեճերի կամ ֆինանսական կորուստների։ Մենք աջակցում ենք ձեզ գործարքի բոլոր փուլերում՝ սկսած իրավական խորհրդատվությունից մինչև գործարքի ձևակերպում և, անհրաժեշտության դեպքում, իրավունքների պաշտպանություն վարչական ու դատական մարմիններում։

            1. Խորհրդատվություն սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների (տիրապետում, օգտագործում և այլն) պաշտպանության հարցերով՝ գործարքի ցանկացած փուլում
            2. Անշարժ գույքային վեճերի դեպքում ներկայացուցչություն վարչական և դատական մարմիններում
            3. Անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալության, գրավադրման և այլ գործարքների համար փաստաթղթերի փաթեթի կազմում
            Դատավարություն և վեճերի լուծում

            Վեճը հաճախ ուղեկցվում է անորոշությամբ, ժամանակի կորստով և ավելորդ լարվածությամբ։ «Ասպեկտուս» փաստաբանական գրասնեյակը աջակցում է անհատներին վեճերի կարգավորման բոլոր փուլերում՝ սկսած նախնական իրավական գնահատումից մինչև դատարանում լիարժեք պաշտպանություն։ Մեր նպատակը պարզ է՝ պաշտպանել ձեր իրավունքները, նվազեցնել ռիսկերը և հասնել առավել արդյունավետ արդյունքի։

            1. Քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն

              Մենք իրականացնում ենք անհատների շահերի պաշտպանություն քաղաքացիական գործերով, այդ թվում՝

              • Պայմանագրերից բխող վեճեր՝
                գումարի բռնագանձում, վնասների հատուցում, պայմանագրի լուծում, պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարում և այլ պահանջներ
              • Գործարքների վավերությանն առնչվող վեճեր (անվավեր/առոչինչ գործարքներ և այլն)
              • Ընտանեկան վեճեր
              • Սեփականության ճանաչման և պաշտպանության վեճեր

              2. Քրեական գործերով դատական ներկայացուցչություն

              Մեր փորձառու փաստաբանները ներկայացնում են վստահորդների շահերը քրեական գործերի բոլոր փուլերում՝ սկսած հարցաքննությունից և այլ քննչական գործողություններից  մինչև առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում շահերի պաշտպանությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան։

              3. Վարչական գործերով դատական ներկայացուցչություն

                Մեր թիմը  տրամադրում է իրավաբանական աջակցություն նաև վարչական իրավունքի շրջանակում՝ ներառյալ անձանց շահերի պաշտպանությունը վարչական վարույթներում, վարչական ակտերի և որոշումների վիճարկումը (բողոքարկումը), ինչպես նաև դատական ներկայացուցչությունը վարչական դատարաններում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։

                4. Արբիտրաժ և հաշտարարություն

                  Աշխատանքային իրավունք

                  Աշխատողը պետք է վստահ լինի, որ իր իրավունքները պաշտպանված են՝ աշխատանքի ընդունումից մինչև աշխատանքային հարաբերությունների դադարեցում։ Մենք աջակցում ենք աշխատողներին իրավական խորհրդատվությամբ, բանակցություններով և անհրաժեշտության դեպքում՝ դատական պաշտպանությամբ՝ խախտված իրավունքների վերականգնման համար։

                  1. իրավական աջակցություն աշխատանքից ազատվելիս
                  2. աշխատանքային վեճերի լուծում և ներկայացուցչություն
                  Պարտքերի հավաքագրում

                  Մենք աջակցում ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պարտքերի վերադարձի գործընթացում՝ կազմակերպելով օրինական, համակարգված և նպատակային՝ սկսած նախադատական կարգավորումից մինչև դատական և հարկադիր կատարում։

                  Մեր ծառայությունները նախատեսված են ինչպես խոշոր կազմակերպությունների (օր․ բանկեր, վարկային կազմակերպություններ, հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ), այնպես էլ միջին/փոքր բիզնեսների և անհատների համար։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  • Պարտքի վերաբերյալ պարտապանին գրավոր ծանուցում և վճարման առաջարկների ներկայացում
                  • Բանակցությունների վարում պարտապանի հետ
                  • Պարտքի մարման ժամանակացույցերի կազմում
                  • Հաշտության համաձայնության կազմում
                  • Պարտքի չափը և հիմքերը հաստատող փաստաթղթերի ձևավորում և իրավական գնահատում
                  • Պարտքերի հավաքագրման նպատակով վճարման կարգադրության դիմումների և/կամ հայցադիմումների կազմում ու ներկայացում դատարան
                  • Դատական ներկայացուցչություն 
                  • Դատական ակտերի հարկադիր կատարման փուլում պարտքի բռնագանձմանն ուղղված գործողությունների իրականացում
                  • Պարտքերի հավաքագրման հետ կապված այլ անհրաժեշտ իրավական գործողություններ՝ պարտքի առանձնահատկություններից ելնելով
                  Դատական ներկայացուցչություն և վեճերի լուծում

                  Մենք տրամադրում ենք համակողմանի իրավական աջակցություն վեճերի կարգավորման բոլոր փուլերում՝ սկսած ռիսկերի նախնական վերլուծությունից մինչև դատարանում շահերի ներկայացում։ Մեր մոտեցումը կանխարգելիչ է, ռազմավարական և ուղղված է լավագույն արդյունքի ապահովմանը՝ հաճախորդի բիզնես գործունեության վրա նվազագույն ազդեցությամբ։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  • Իրավական ռիսկերի վերլուծություն և դատական պաշտպանության ռազմավարության մշակում
                  • Շահերի ներկայացում դատարաններում (Հայաստանում և արտերկրում՝ ըստ անհրաժեշտության)
                  • Իրավական աջակցություն բանակցությունների և միջնորդության ընթացքում
                  • Խորհրդատվություն վեճերի կանխարգելման և պայմանագրային ռիսկերի նվազեցման հարցերով

                  Մեր թիմը ունի բազմամյա փորձ տարբեր դատական ատյաններում, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների շրջանակում վստահորդների շահերի պաշտպանության գործում։

                  Մենք իրականացնում ենք ներկայացուցչություն քաղաքացիական, վարչական և քրեական գործերով։

                  Դատական ներկայացուցչության շրջանակում ապահովում ենք՝

                  • Դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում՝
                    հայցադիմում, դիրքորոշում, դիմում, առարկություն, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, հայցադիմումի պատասխան և այլ
                  • Մասնակցություն դատական նիստերին
                  • Ապացույցների ձեռքբերման կազմակերպում (հարցումներ, պահանջներ և այլ օրինական գործիքներ)
                  • Բանակցությունների վարում՝ ըստ անհրաժեշտության
                  • Այլ գործողություններ՝ գործի արդյունավետ վարման և պաշտպանության ապահովման նպատակով
                  Սնանկություն

                  Սնանկության գործընթացը հաճախ պահանջում է արագ կողմնորոշում, ճիշտ ռազմավարություն և ճշգրիտ իրավական քայլեր՝ թե՛ բիզնեսի շարունակականությունը պահպանելու, թե՛ վնասները նվազեցնելու համար։ Մենք գնահատում ենք ֆինանսական և իրավական ռիսկերը, կազմակերպելով բանակցություններ և ապահովելով արդյունավետ ներկայացուցչություն սնանկության վարույթներում։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  1. Հաճախորդի սնանկության հատկանիշների ուսումնասիրություն և խորհրդատվութուն
                  2. Սնանկության դիմումների կազմում, ներկայացուցչություն դատարանում և պարտատերերի ժողովներում. 
                  3. Պարտապանի պաշտպանություն հարկադիր սնանկության վարույթում և բանակցությունների վարում պարտատերերի հետ,
                  4. Ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում
                  Լիցենզիաներ և թույլտվություններ

                  Լիցենզավորման կամ թույլտվությունների ստացման գործընթացը պահանջում է ուշադրություն, ճիշտ փաստաթղթավորում և հստակ հաղորդակցություն պետական մարմինների հետ։ Այդ պատճառով կարևոր է նախապես գնահատել պահանջները, պատրաստել ամբողջական փաթեթը և ապահովել ընթացակարգերի ճիշտ իրականացումը, որպեսզի ընկերության գործունեությունը սկիզբը լինի օրինական և անխոչընդոտ։ Մենք աջակցում ենք տարբեր ոլորտների ընկերություններին՝ սկսած գաղափարի փուլից մինչև լիցենզիայի ձեռքբերումն ու հետագա իրավական ուղեկցումը։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  1. Խորհրդատվություն՝ լիցենզավորման պահանջների, քայլերի և ժամկետների վերաբերյալ։
                  2. Փաստաթղթերի կազմում և ներկայացման ամբողջական փաթեթի կազմակերպում և վերահսկողություն։
                  3. Ներկայացուցչություն պետական և համայնքային մարմիններում։
                  4. Վարչական կամ դատական կարգով բացասական որոշումների վիճարկում։

                  Մտավոր սեփականություն

                  Մտավոր սեփականությունը ձեր բիզնեսի և ստեղծագործ աշխատանքի ամենակարևոր ակտիվներից մեկն է՝ գաղափարներից ու բրենդից մինչև ծրագրեր, դիզայն և բովանդակություն։ Մենք օգնում ենք ճիշտ ձևակերպել և պաշտպանել ձեր իրավունքները՝ կանխելով խախտումները, նվազեցնելով ռիսկերը և ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն՝ բանակցությունների, վարչական ընթացակարգերի և դատական կարգով։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  1. Մտավոր սեփականության օբյեկտների` ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, աշխարհագրական նշանների գրանցման իրավական ուղեկցում և ներկայացուցչություն Մտավոր սեփականության գրասենյակում,
                  2. Ապրանքային նշանների լիցենզիայի և ապրանքային նշանների իրավունքների փոխանցման պայմանագրերի պատրաստում, բանակցում և գրանցում,
                  3. Մտավոր սեփականության գործակալության կողմից կայացված որոշումների բողոքարկում ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:
                  4. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությունների մշակում և իրականացում, դատական ներկայացուցչություն։
                  Աշխատանքային իրավունք

                  Աշխատանքային իրավունքը գործատուի համար ոչ միայն իրավական պահանջների պահպանում է, այլ նաև ռիսկերի կառավարում և կայուն թիմային հարաբերությունների ձևավորում։ Մենք ընկերություններին տրամադրում ենք համապարփակ աջակցություն՝ կադրային փաստաթղթերից և ներքին կանոններից մինչև վեճերի կանխարգելում ու ներկայացուցչություն։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասեյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  1. Խորհրդատվություն աշխատանքային օրենսդրության կիրառման հարցերով
                  2. ներքին ընթացակարգերի և կարգապահական կանոնների մշակում
                  3. Աշխատանքային պայմանագրերի կազմում,վերանայում, բանակցությունների վարում, դատական ներկայացուցչություն
                  4. Աշխատանքային հարաբերությունների դադարեցման գործընթացների իրավական ուղեկցում,
                  5. Խորհրդատվություն աշխատուժի կրճատման հարցերով
                  6. Սեմինարների կազմակերպում գործատուների համար՝ աշխատանքային օրենսդրության կիրառության հիմնախնդիրների վերաբերյալ
                  Անշարժ գույք և շինարարություն

                  Անշարժ գույքի գործարքները, կառուցապատման գործընթացները և գույքային իրավունքների պաշտպանությունը հաճախ պահանջում են ճշգրիտ իրավական մոտեցում՝ ռիսկերի նվազեցման և բիզնես նպատակների անվտանգ իրականացման համար։ Մեր թիմը տրամադրում է իրավական աջակցություն թե՛ գործարքների փուլում, թե՛ վեճերի դեպքում՝ դատական և արտադատական կարգով։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  1) Գույքային իրավունքների պաշտպանություն և դատական ներկայացուցչություն

                  • Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության կազմակերպում՝ դատական և արտադատական կարգով
                  • Գույքի տիրապետման, օգտագործման և այլ գույքային իրավունքների խախտումների վերականգնում
                  • Գրավի իրավունքի հետ կապված վեճերի և հարցերի կարգավորում՝ դատական/արտադատական ձևաչափով
                  • Կառուցապատման իրավունքին առնչվող վեճերի վարում և կարգավորում
                  • Կառուցապատման և շինարարական վեճերի լուծում՝ բանակցություն, միջնորդություն, դատական ներկայացուցչություն դատարանում և արբիտրաժում։

                  2) Գործարքների իրավական ուղեկցում

                  • Անշարժ գույքի ձեռքբերման/օտարման գործընթացների իրավական ապահովում
                  • Պայմանագրերի մշակում և վերանայում (առուվաճառք, փոխանակում, նվիրատվություն և այլն)
                  • Գործարքների նոտարական վավերացման և պետական գրանցման գործընթացների ուղեկցում
                  • Անշարժ գույքի գրավադրում, վարձակալություն, անհատույց օգտագործում և այլ գործարքների իրավական աջակցություն (փաթեթի կազմում, ձևակերպում)

                  Իրավաբանական աուդիտ

                  Իրավաբանական աուդիտը կազմակերպության գործունեության ամբողջական և համակարգված իրավական ուսումնասիրություն է, որի նպատակն է գործող օրենսդրության պահանջների համապատասխանության գնահատում, իրավական ռիսկերի վերհանում և կանխարգելում:

                  Իրավաբանական աուդիտի արդյունքում կազմում ենք եզրակացություն, որտեղ ներկայացնում ենք հայտնաբերված իրավական խնդիրները, դրանց լուծմանն առաջարկվող քայլերը, ինչպես նաև ապագայում նմանատիպ ռիսկերի կանխարգելման համար անհրաժեշտ գործողությունները։

                  Աուդիտի գործունեությունը ներառում է՝

                  1. Ներքին փաստաթղթերի (hիմնադիր փաստաթղթեր՝ կանոնադրություն, արձանագրություններ, հրամաններ) և պայմանագրերի վերլուծություն
                  2. Օրենսդրության համապատասխանության ստուգում
                  3. Կորպորատիվ կառավարման գնահատում
                  4. Ֆինանսական և հարկային պարտավորությունների ու ռիսկերի  բացահայտում
                  5. ՄՌԿ բաժնի և աշխատանքային պայմանագրերի ստուգում
                  6. Մտավոր սեփականության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի բացահայտում

                  Բանկային և ֆինանսական իրավունք

                  Մենք առաջարկում ենք բանկային և ֆինանսական ոլորտի գործառնություններին առնչվող համալիր իրավաբանական ծառայություններ։ Մեր պրոֆեսիոնալ թիմը ունի Հայաստանի բանկային ոլորտի կարգավորման մեծ փորձ, ինչի շնորհիվ Դուք կստանաք որակյալ, գործնական և համալիր իրավական աջակցություն։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  • Իրավաբանական եզրակացությունների (կարծիքների) տրամադրում և խորհրդատվություն՝
                    ֆինանսական, բանկային, արժեթղթերի շուկայի, ապահովագրական, ներդրումային ֆոնդերի և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների գործունեությանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ, ներառյալ՝ 
                    • կարգավորողի (Կենտրոնական բանկի) հետ հարաբերություններ,
                    • գործարքների իրավական գնահատում,
                    • գործարքի կողմերի գործունակություն/իրավասություն,
                    • գործարքի կնքման իրավական հնարավորություններ և ռիսկեր։
                  • Խորհրդատվություն ընկերության ստեղծման և կազմակերպաիրավական կառուցվածքի ընտրության վերաբերյալ
                    (օպտիմալ մոդել՝ ըստ նպատակների, ռիսկերի և կարգավորիչ պահանջների)։
                  • Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող հավաստագրերի/թույլտվությունների ձևակերպում՝բանկերի և վարկային կազմակերպությունների համար։
                  • Արժեթղթերի շուկայի կարգավորման հարցերով աջակցություն
                    (գործառնություններ, պահանջներ, իրավական համապատասխանություն)։
                  • Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխանության (compliance) ապահովում՝ ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի մշակում/գնահատում, համապատասխանության ռիսկերի նվազեցում։
                  • Վարկային պայմանագրերի մշակում և իրավական փորձաքննություն՝
                    պայմանագրերի նախագծում, վերանայում և իրավաբանական եզրակացության տրամադրում։
                  Հարկային խորհրդատվություն և հարկային վեճեր

                  Հարկային գործընթացների ճիշտ պլանավորումը հաճախ ուղղված է հարկային իրավախախտումների ռիսկերի նվազեցմանը։ Այդ պատճառով բիզնեսի յուրաքանչյուր փուլում կարևոր է կանխատեսել և հասկանալ հնարավոր հարկային հետևանքները՝ մինչև որոշումների կայացումը։

                  Մենք յուրաքանչյուր հաճախորդի մոտենում ենք անհատական՝ տրամադրելով հարկային և իրավական խորհրդատվություն, որը համապատասխանում է տվյալ բիզնեսի ռազմավարությանը և գործունեության առանձնահատկություններին։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  • Հարկային օրենսդրության վերլուծություն և կիրառելի պահանջների գնահատում
                  • Խորհրդատվության և իրավաբանական եզրակացության տրամադրում
                  • Հարկային մարմինների որոշումների բողոքարկում և վիճարկում՝ վարչական և դատական կարգով

                  Մաքսային խորհրդատվություն և մաքսային գործընթացների աջակցություն

                  Մեր թիմը աջակցում է մաքսային գործընթացի բոլոր փուլերում՝ ապահովելով իրավական ուղեկցում և ռիսկերի կառավարում ներմուծման ու արտահանման գործարքներում։

                  Մատուցվող ծառայություններից են՝

                  • Մաքսային հարցերի կարգավորման վերաբերյալ խորհրդատվություն
                  • Պայմանագրերի և անհրաժեշտ մաքսային փաստաթղթերի ուսումնասիրություն ու նախապատրաստում
                  • Մաքսային ընթացակարգերի մշակում և ուղեկցում
                  • Մաքսային մարմինների գործողությունների և որոշումների բողոքարկում
                  Բիզնես Իրավունք

                  Մենք օգնում ենք բիզնեսներին՝ սկսած ընկերության հիմնադրումից մինչև ընթացիկ իրավական հարցերի լուծում, կառավարման կազմակերպում և գործարքների ուղեկցում։ Մեր նպատակը պարզ է՝ Ձեր որոշումները լինեն իրավաբանորեն հիմնավորված, ռիսկերը՝ վերահսկելի, գործընթացները՝ արագ։

                  «Ասպեկտուս» փաստաբանական գրասեյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

                  • Իրավաբանական անձանց գրանցում
                  • Բիզնեսի իրավական սպասարկում
                  • Պայմանագրերի կազմում
                  • Կորպորատիվ իրավաբանական փաստաթղթերի կազմում
                  • Իրավաբանական անձանց մասնակիցների (բաժնետերերի) իրավունքների պաշտպանություն, բաժնետերերի համաձայնագրերի կազմում
                  • Համապատասխանություն (Compliance)